Ես ու ամուսինս կանգնած սուրճ էինք խմում… Ամուսինս երիտասարդ էր, ու ես սիրում էի նրան…

Ես ու ամուսինս կանգնած սուրճ էինք խմում… Ամուսինս երիտասարդ էր, ու ես սիրում էի նրան:

Мы стояли с моим мужем в кафе и пили кофе. Муж был молод и красив, и я его любила. На мнe было старое пaльтo, кoтoрoе.. | ВКонтакте

Իմ հագին հին վերարկու էր, որը փչացնում էր կյանքս: Ես տառապում էի անլիարժեքության կոմպլեքսի պատճառով, ատում էի այդ վերարկուն, որը ոչ թե տաքացնում էր, այլ միայն տգեղացնում ինձ: Սրճարանը էժան էր, իսկ սուրճը՝ անհամ:

Ու ես երազում էի, որ մի օր մենք լավ սուրճ կխմենք գեղեցիկ թանկարժեք ռեստորանում, ու ես ճաշակով հագնված կլինեմ:

Բայց այդ պահին ամուսինս նայում էր ինձ՝ իր մեծ փայլուն աչքերով, նա ինձ սիրում էր ու չգիտեր անգամ, թե ինչու եմ տխուր:

Когда у меня все было...

…Նա վաղաժամ հեռացավ կյանքից, իսկ ես մնացի: Ու հետո իմ կյանքում դեռ շատ սուրճեր, սրճարաններ, ռեստորաններ ու բաճկոններ եղան: Իսկ ՆԱ չկար: Ես հաճախ եմ վերհիշում կյանքիս այդ էպիզոդը, երբ ես ունեի ամեն ինչ, բայց չգիտեի այդ մասին…

Ելենա Ռոգ

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։