Երգչուհի Անահիտ Ադամյանը տեւական ժամանակ է՝ հարաբերությունների մեջ է:

Թեեւ Անահիտը չի բացահայտում սիրելիի ով լինելը, Instagram-ում հաճախ է կիսվում համատեղ լուսանկարներով ու չի խուսափում նրա մասին հետեւորդների հարցերից:

20-ամյա երգչուհին հերթական հարց ու պատասխանն է կազմակերպել ինստագրամյան Story բաժնում, որտեղ հետեւորդները, հիմնականում, հետաքրքրվել են նրա արտաքինին ու անձնականին վերաբերող թեմաներով:

Հետեւորդներից մեկը հարցրել է, թե որքան է Անահիտի եւ ընկերոջ միջեւ տարիքային տարբերությունը. երգչուհին նշել է, որ սիրելին իրենից մեծ է 7 տարով:
«Սե՞ր, թե՞ փող»,-հետաքրքրվել է մեկ այլ հետեւորդ. հարցին ի պատասխան՝ երգչուհին կիսվել է սիրելիի հետ համատեղ տեսանյութով:

Մեկն էլ հարցրել է՝ ի՞նչ անել, երբ հեռավոր հարաբերությունների մեջ ես: Լինել համբերատար՝ խորհուրդ է տվել երգչուհին:
