Լոլիկով և պղպեղով սոուս…սա կդառնա ձեր սիրելի փակոցը

Այս սոուսը ձմռանը հիանալի լրացում կդառնա նույնիսկ ամենահասարակ ուտեստների համար: Սոուսը ստացվում է շատ անուշաբույր, ախորժելի և մի քիչ կծու:

safe_image

Բաղադրիչների նշված քանակից ստացվում է մոտ 3 լիտր սոուս:

Ինչ է անհրաժեշտ.

  • լոլոիկ՝ 3կգ
  • սոխ՝ 03կգ
  • բուլղարական պղպեղ՝ 0.5կգ
  • կծու պղպեղ՝ 1 հատիկ
  • սխտոր՝ 4-5 պճեղ
  • ձեթ՝ 0.5բժ
  • քացախ՝ 0.5բժ
  • աղ՝ 2ճ.գ.
  • շաքարավազ՝ 2ճ.գ.
  • համեմունքներ

Պատրաստման եղանակ.

Լոլիկը լվանալ, կտրել ներքևի հատվածը:

Սոխը մաքրել, պղպեղն ազատել կորիզներից և կտրատել  ձողիկների:

Լոլիկն աղալ: Արդյունքում ստացվում է մոտ 3լ զանգված: Աղալ նաև սոխը, պղպեղը և կծու պղպեղը:

Բանջարեղենային պյուրեն լցնել կաթսայի մեջ, ճզմել սխտորը, ավելացնել աղը, շաքարավազը, ձեթը և եփել միջին կրակի վրա:

Картинки по запросу соус из помидоров и перца

Հասցնել եռման, ավելացնել քացախը և եփել 1 ժամ:

Ընթացքում ավելացնել համեմունքները:

Երբ սոուսը պատրաստ լինի, այն լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և հերմետիկ փակել:

Համեղ և անուշաբույր սոուսը պատրաստ է:

Բարի ախորժակ…

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։