Ես ու Մարիամը հետևում ենք իրար․․․ Ամուսնությունից հետո ապրելու ենք իմ ընտանիքի հետ․․․ Ինչու՞ Գոռ Համբարձումյանը հուզվեց եթերում

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Գոռ Համբարձումյանը։

Գոռը զրույցը սկսեց կնոջ մասին խոսելով.
«Նախ ասեմ, որ հատուկ ջանք չենք գործադրել մինչև հարսանիքը մեր հարաբերությունները գաղտնի պահելու համար, ուղղակի որոշել ենք չհանրայնացնենք, այսինքն իրար հետ նկարներ, ինստագրամյան story-ներ չենք արել։ Իմ ընտրյալը մեր ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի, հետաքրքրված է լուսանկարչությամբ և մարկեթինգով։
Իմ զգացողություններն էնպիսին են կարծես Էլվինային շատ վաղուց գիտեմ, իրականում հենց իրան տեսել եմ, մեր հանդիպման առաջին պահին ասել եմ, որ Էլվինան իմ կինը պետք ա լինի, դժվար չեմ էկել ամուսնության որոշմանը, ամեն ինչ շատ արագ եղավ, դա սեր էր առաջին հայացքից։ Ես գտել եմ էն մարդուն ով իմն ա, իմ հոգու և սրտի մարդուն, մարդ ով ինձ ամեն ինչում հասկանում ա։ Ես իրա հետ շատ երջանիկ եմ, հանգիստ ու խաղաղ եմ։
Մենք մեր հարաբերությունների սկզբում մի բան ենք որոշել, որ եթե կա մի հարց մենք դա տեղում ենք քննարկում ու հասկանում, չենք թողնում որ դա մեծ խնդիր դառնա։ Ու ես հիմա չեմ հիշում որ մենք կռված լինենք, կամ մի օր նեղացած մնանք։ Մենք հասուն մարդիկ ենք, այո ինքը տարիքով ինձնից փոքր ա բայց շատ հասուն ա»,-անկեղծացավ Գոռն ու նաև խոսեց ամուսնությունից հետո ծնողների հետ ապրելու և իրենց հարաբերությունների մասին.

«Ամուսնությունից հետո ապրելու ենք իմ ընտանիքի հետ։ Իմ կինը ավելի շատ ա շփվում իմ ընտանիքի հետ քան ես, իմ կինն ավելի շատ ա մեր տանը քան ես, դրա համար խնդիր չի կարող լիմել, հիմա մենք իրար հետ խոսում ենք իմ կինը մեր տանն ա։ Ես համերաշխ ընտանիք եմ սիրում ընտանիքում պետք ա հարգանք լինի մեծի, ծնողի նկատմամբ»


Գոռը նաև խոսեց երեխա ունենալու ցանկության մասին, ու իր պատկերացումների մասին խոսելիս դերասանը հուզվեց.

«Երեխա ունենալու ցանկություն շատ ունեմ ու դա հեռու պլաններում չէ։ Չեմ պատկերացնում բայց դա մի ուրիշ բանա, շատ եմ ուզում էրեխեք ունենամ։
Երեխան շատ չի լինում, բայց կուզեի 4 երեխա ունենալ, մենք էլ 4 երեխա ենք ընտանիքում»։

Գոռ Համբարձումյանը զրույցի ընթացքում խոսեց նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին։ Նշենք, որ Մարիամն ու Գոռը մի քանի տարի հանդիպել են, հետո նշանադրվել, բայց շատ չանցած զույգը բաժանվեց։ Վերջին շրջանում նկատելի էր, որ դերասանները մտերմիկ շփվում են և պահպանել են ընկերական հարաբերությունները, սակայն Գոռը այլևս նույն շփումը չունի ո’չ Մարիամի, և ո’չ էլ իրենց ընկերական խմբի հետ։

«Հիմա ես ու Մարիամը միայն ինստագրամով ենք իրար հետևում, մեր, կրկին չշփվելու պատճառն ակնհայտ ա, որպես էդպիսին իմ ընկերուհի ունենալը կապ չուներ, բայց որ հիմա նայենք, ես իմ ընտանիքն եմ կազմում, Մարիամը իրենն ա մի օր կազմելու ու նորմալ ա էսպես չեմ կարծում որ պետքա միշտ լիներ մեր ընկերական կապը։ Ընդհանուր ընկերների հետ էլ էն կապը չկա, որը կար ժամանակին, էդպես ստացվեց, ես բոլորին հարգում ու սիրում եմ, բայց էդպես ստացվեց։
Իմ սիրելիի գործոնը էստեղ չկա, ինքը և ինձ գիտի և իր ա արժեքը, մենք նույնիսկ էդ մասին չենք խոսել, մենք ընկերություն էինք անում էդ ընթացքում ես իրանց հետ շփվել եմ, ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց հիմա կյանքի լրիվ ուրիշ փուլ ա». – պատասխանեց Գոռը։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։