Խրթխրթան կաղամբ՝ ձմռան համար…ախորժելի և համեղ

Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել քացախով խրթխրթան կաղամբ, որը համեղ և ախորժելի է ստացվում:

Картинки по запросу Хрустящая капуста в рассоле с уксусом

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաղամբ՝ 1.5կգ
  • գազար՝ 400գ
  • շաքարավազ՝ 50գ
  • աղ՝ 40գ
  • դափնետերև՝ 2 հատ
  • հատիկավոր պղպեղ՝ 6 հատ
  • ջուր՝ 1.5լ
  • 9% քացախ՝ 5ճ.գ.

Картинки по запросу Хрустящая капуста в рассоле с уксусом

Խրթխրթան կաղամբի պատրաստման եղանակը.

Սկզբում անհրաժեշտ է լվանալ և բարակ կտրատել կաղամբը:

Մաքրել գազարն ու անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել կաղամբին:

Թեթև սեղմելով՝ խառնել ձեռքերով:

Ստերիլիզացնել բանկաներն ու կափարիչները՝ ձեզ հարմար տարբերակով: Բանկաների մեջ դափնետերև և հատիկավոր պղպեղ դնել:

Լցնել կաղամբը:

Картинки по запросу Хрустящая капуста в рассоле с уксусом

Կաթսայի  մեջ խառնել ջուրը, աղը, շաքարավազը, հասցնել եռման աստիճանի, ավելացնել քացախը և լցնել բանկայի մեջ: Փակել և ծածկել սրբիչով:

Երբ բանկաները սառեն, պահել սառնարանում կամ այլ սառը վայրում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։