Ես պարտավոր չեմ հագնվել, ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում․ Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում պարզաբանել է իր և ռեփեր Սուպեր Սաքոյի մասնակցությամբ համացանցում տարածվող տեսանյութին։

«Իմ գործընկեր Սաքոյի հետ ես տևական ժամանակ է ինչ ընկերություն եմ անում և ինքս եմ հրապարակել այդ տեսանյութը, որը ծիծաղելի էր և մեր չստացված լուսանկարի տեսանյութի տարբերակն էր և ի՞նչ ահավոր բան կար այդ նկարի մեջ, թե՞ իմ տոպը ձեր դուրը չի եկել:

Եթե ձեզ դուր չի գալի, թե ինչպես եմ ես հագնվում, ապա դա միմիայն ձեր խնդիրն է և ես պարտավոր չեմ հագնվել, ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, քանի որ ես անգամ ձեզ չգիտեմ և դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք ինձ վիրավորում են:

Խնդրում եմ, որ համակերպվեք այն փաստի հետ, որ յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքը՝ հագնվելով այնպես, ինչպես ցանկանում է:

Եթե իմ կյանքում հայտնվի տղամարդ ես ձեզ վստահեցնում եմ, որ ինստագրամում դուք երբեք նրան չեք տեսնի: Ես աղջիկ եմ, որն ուզում է ապրել իր կյանքը լինի դա մերկ վիճակով, թե փարաջայով, բայց դա իմ ընտրությունն է։

Ապրեք ձեր կյանքը, և մի խցկվեք ուրիշի ընտանիքի, ընկերների կյանքի մեջ, այն մեծ մեղք է»,- գրել է Անահիտ Սիմոնյանը:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։