Երբևէ փորձե՞լ եք ծաղկակաղամբ մարինացնել…այն չափազանց համեղ է ստացվում

Ծաղկակաղմաբը հարուստ է վիատմիններով և օգտակար նյութերով, այն դրական կերպով է ազդում օրգանիզմի վրա: Առաջարկում ենք պատրաստել ծաղկակաղամբի մարինադ, և այս հրաշալի բանջարեղենը վայելել նաև ձմռանը:

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ծաղկակաղամբ՝ 2 գլուխ, մոտ 2կգ
  • գազար՝ 2 հատ
  • սխտոր՝ 100գ
  • բուլղարական պղպեղ՝ 2 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • կծու պղպեղ՝ 1-2 հատ յուրաքանչյուր բանկայի մեջ
  • սամիթի չյուղ
  • հատիկավոր սև պղպեղ
  • մեխակ
  • դափնետերև
  • քացախ  70%՝ 0,5թ.գ.

մարինադի համար.

  • 1լ ջրին՝ 2ճ.գ. աղ, 1թ.գ. շաքարավազ

Պատրաստման եղանակ.

Սկզբում ծաղկակաղամբը բաժանել փոքր մասերի և լավ լվանալ:

Բուլղարական պղպեղը խորանարդաձև կտրատել: Ցանկալի է վերցնել տարբեր գույների պղպեղներ:

Գազարն ու սոխը կտրատել օղակաձև:

Յուրաքանչյուր ստերիլիզացված բանկայի մեջ դնել սամիթի ճյուղը, 2-3 պճեղ սխտոր, կծու պղպեղ, դափնետերև, 3-4 հատ հատիկավոր պղպեղ, 2-3 մեխակ:

Դնել ծաղկակաղամբը: Լավ սեղմել:

Բանկաների մեջ եռման ջուր լցնել և թողնել 3 րոպե՝ բանկան կափարիչով ծածկելով:

Ջուրը զգուշորեն դատարկել կաթսայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը, եռացնել:

Յուրաքանչյուր 1լ բանկային 0,5թ.գ. քացախ ավելացնել: Լցնել եռման մարինադը, ծածկել կափարիչով և ստերիլիզացնել: Բանկաները փակել:

Շուռ տալ և ծածկել՝ թողնելով այդ վիճակում մինչ լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։