Մածունով պատրաստվող ամենաարագ թխվածքաբլիթը. բաղադրիչները կան բոլորի տանը

Առաջարկում ենք պատրաստել այս չափազանց պարզ և համեղ թխվածքաբլիթը՝ հասանելի բաղադրիչներից: Տնական թխվածքը միշտ յուրահատուկ է ստացվում, և չի համեմատվի խանութից գնվածի հետ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 130մլ
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 1ճ.գ.
  • ձեթ՝ 80մլ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 300գ

 

  • շաքարավազ

Картинки по запросу Самое быстрое печенье на кефире

Պատրաստման եղանակ.

Սկզբում անհրաժեշտ է հարել ձուն, մածունն ու ձեթը, աստիճանաբար ավելացնել 1ճ.գ. շաքարավազը: Ստացված խառնուրդին ավելացնել փխրեցուցիչը և ալյուրը, խմոր հունցել:

Խմորը գրտնակել մոտ 0,5սմ հաստությամբ:

Կտրատել և դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Շաքարավազ ցանել, ցանկության դեպքում նաև դարչին:

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 15-20 րոպե:

Картинки по запросу Самое быстрое печенье на кефире

Բարի ախորժակ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։