Արցախում բնակվող իրավաբան, գրող Նանար Պողոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Էս լուսանկարը Արցախի մասին է:
Էս լուսանկարը սոսկ լուսանկար չէ, այլ պատմություն է՝ Արցախի անկոտրում ոգու, հավատի, սիրո, հողին կառչած լինելու և սեփական հողում ապագան կերտելու մասին:
♦️Հայացքները հառած դեպի Աստծու տաճար այս երիտասարդներին չեմ ճանաչում, պատահական եմ տեսել իմ ճանապարհին: Ինձ համար ահա իրենք են ԱՐՑԱԽԸ, որ Արցախի համար ծանր պայմաններում, կյանքը կապել են Արցախի և արցախցու հետ:
♦️Արցախի մասին էնքան բան կա պատմելու ու իմ հողում սերն էնքան իսկական է:
Գեղեցիկ, երիտասարդ և օրինակելի զույգին անսահման երջանկություն:
Եվ այո. «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ»»: