Երջանկահիշատակ երգիչ, կոմպոզոտոր ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն այսօր՝ օգոստոսի 25-ին կդառնար 50 տարեկան։
Նրա մայրը՝ Սուսաննա Նիկողոսյանը, գրառում է կատարել և որդու մասնակցությամբ լուսանկար հրապարակել:
«Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ»,— գրել էր նա։
Հիշեցնենք, որ Հայկոն 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց և մի քանի օր անց՝ սեպտեմբերի 29-ին, մահացել էր կորոնավիրուսի հետևանքով։