Մամ, ինչ էլ ասեմ, ինչքան էլ ասեմ քիչ ա… Թամարա Գևորգյանի հուզիչ անակնկալը՝ մայրիկին

Օրերս տեղի է ունեցել դերասանուհի Թամարա Գևորգյանի մայրիկի ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ էլ Թամարան որոշել է անակնկալ մատուցել մայրիկին ու այդ կադրերով կիսվել հետևորդների հետ.

«Մամ, ինչ էլ ասեմ, ինչքան էլ ասեմ քիչ ա, ես քեզ սիրում եմ»,- հրապարակած հոլովակին կից գրել էր Թամարան։

Նշենք, որ Թամարային մայրը միայնակ է մեծացրել և իր վերջին հարցազրույցներից մեկում, թեմային անդրադառնալով նա ասել էր.

«Իմ առաջին մարդը իմ մայրն է, հետո նոր այս աշխարհում ամեն ինչ։ Ինձ համար հայր չունենալը այնքան սովորական է, որքան հայր ունեցողի համար ունենալը, որովհետև ես երբեք չեմ ունեցել ու զրկվել։ Եթե դու միշտ չունես դա, դա քո համար տրավմա չի։ Գուցե հետագայում շատ խնդիրներ հայր ունենալու դեպքում հաղթահարեիր այլ կերպ, շատ խնդիրներ ուղղակի քո հետ տեղի չունենային, որովհետև դու ունեիր հայր, դու ավելի ապահովագրված կլինեիր, բայց այդտեղ էլ գալիս է մի ուրիշ պլյուս, կյանքի մեծ փորձ, մեծ ուժ, մարդիկ, ովքեր չունեն հայր, հատկապես աղջիկները, իրենք հիմնականում շատ ուժեղ են մեծանում, որովհետև, ի վերջո, դու և քո մայրը վերցնում եք ընտանիքի պատասխանատվությունը ձեզ վրա ու փորձում եք այդ ամեն ինչը իրականություն դարձնել և ասեմ, տղամարդու պարտականություններն ու դերը այդքան էլ հեշտ չի, ինչքան էլ որ կանայք պատկերացնում են, որովհետև միայն ապրուստի որոնումը շատ մեծ ուժ է պահանջում իրենից, ես տրավմա չեմ ունեցել։ Հասարակության կողմից երբեմն նկատել եմ այդ վերաբերմունքը, բայց դա էլի իմ մեղքը չի, հասարակության մեղքն ա, ես մի ժամանակ մտածում էի, որ դա իմ մեղքն ա, բայց դա մարդկանց խնդիրն ա։ Մենք մարդկանց մեջ մատնանշում ենք այն, ինչ մեր մեջ ենք տեսնում։ Մեծանալով ու ճանաչելով այն հորը, որը ես պետք է ունենայի, էլի կընտրեի հայր չունենալու տարբերակը։ Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է։ Ես պաշտում եմ իմ մայրիկին, բայց չկա՞ն վատ մայրեր, չկա՞ն վատ ճակատագրեր, որոնք եղել են վատ ծնող ունենալու պատճառով, կան։ Ես փորձ ունեցել եմ հայրիկիս հետ ծանոթանալու և ունեցել եմ խորը հիասթափություն, որովհետև ես տեսակով հասկացող մարդ եմ, ես բոլորին եմ հասկանում գրեթե, հիասթափություն եմ ապրել ու հասկացել եմ, որ իմ կյանքի լավագույն բաներից մեկն է, որ մեծացել եմ առանց այդ մարդու ներկայության։

 

Ես ու ինքը չափազանց տարբեր ենք, ու ես շատ երկար ժամանակ ուզում էի հասկանալ՝ ոնց կարող եմ ես իրենից ծնվել ու էդքան տարբեր լինել, արտաքնապես շատ նման ենք։ Ծնողից հիասթափությունը դա սեփական անձից հիասթափությունն է, երբ որ դու ծնողիդ ինչ-որ բանի մեջ մեղադրում ես, դու դա չես սիրում նաև քո մեջ։ Ես չկարողացա ներել ոչ թե այն, որ ինքը ինձ լքել է, այլ այն, թե ինչպես է ինքը իրեն պահում լքելուց հետո, այսինքն, ինքը չի ափսոսում դրա համար։ Ե՞րբ ենք մենք ներում, երբ որ տեսնում ենք, որ մարդը փոշմանել է, չի կարելի ներել մարդուն, ով չի փոշմանել ու ոչ թե պետք էր գալ, իմ ոտքերն ընկնել ու ասել կներես ինձ աղջիկս, դու մի տարեկան ես եղել, երբ ես քեզ լքել եմ, այլ ուղղակի ցույց տալ վերաբերմունքով, որ փոշմանել է, եթե հետ գնար, ուրիշ ձև կաներ։ Ես չտեսա մարդու, ով փոշմանել է, ով հետևություններ է արել»,— նշել էր դերասանուհին։

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։