Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող: News-ի հետ զրույցում Արթուրի համադասարանցին պատմել է, որ Արթուրը տան ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր և քույր, հայրը ոստիկան է:
«Արթուրն էլ էր ցանկանում ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց գործերը տալու համար զինծառայության գրքույկ էր պետք, ասում էր՝ գնամ, ծառայեմ, գամ, ընդունվեմ: Արթուրն այս տարի հունվարի 23-ին էր բանակ զորակոչվել, շատ գոհ էր ծառայությունից, իր մոտ ընկերոջ հետ էին զորակոչվել: Երեկ էլ հետը խոսել ենք, գրում էր, որ մի քանի օրից տեղափոխվելու է ընկերոջ մոտ, շատ ուրախ էր»,— պատմել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։