ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ամեն ինչ պետք է անեք սիրելիի հետ միասին, սկսած՝ կարտոֆիլ մաքրելուց, մինչեւ՝ կարեւոր որոշումներ ընդունելը։

ՑԼԵՐ

Այսօր դուք պետք է անհոգ եւ անմիջական պահեք ձեզ՝ լինելով առավելագույնս բնական։ Միայն այդ դեպքում ձեր սիրելիին հետաքրքիր կլինի լինել ձեր կողքին եւ հիանալ ձեզանով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ համար տխուր կլինի հիշել սիրելիի հետ ձեր համատեղ անցյալի որոշ դրվագներ։ Միգուցե չարժե՞ հիշել։ Չէ՞ որ դուք այնքան լավ պահեր եք ապրել միասին…

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ասյօր աստղերը հուշում են, որ պետք չէ սիրելիին ցուցադրել ձեր չափից դուրս ինքնասիրահարվածությունը։ Նա կարող է ինչ-ինչ հետեւություններ անել իր համար եւ միայնակ թողնել ձեզ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Թող որ այսօրը հավերժ մնա ձեր հուշերում, անգամ եթե այն ամենասովորական օրերից է։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր զգույշ եղեք կտրուկ արտահայտություններ անելուց։ Միգուցե դրանք ձեզ համար այնպիսի նշանակություն չեն ունենա, ինչ իրականում ունեն, բայց ձեր սիրելին, ահա, կընդունի դրանք ուղիղ իմաստով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ի՞նչ կարեւոր է, թե ինչ է սպասվում ձեզ եւ ձեր սիրելիին։ Միեւնույն է, դուք դա չեք իմանա, անգամ եթե ապագան կանխագուշակելու շնորհ ունեք։ Աստղերը հուշում են չմտածել վաղվա օրվա մասին, այլ պարզապես վայեել ներկան։

ԿԱՐԻճՆԵՐ

Աշխատեք այսօր քիչ կատակել ձեր սիրելիի հետ։ Հայտնի չէ, թե ինչով կավարտվի ձեր հերթական կատակը, եւ որքան է հիշեցնելու այն ձեզ ձեր սիրելին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ   

Այսօր ձեր մեջ կարթնանա հեղափոխական ոգին, եւ դուք կցանկանաք վերացնել բոլոր ավանդույթները եւ միանգամայն նոր հարաբերություններ կառուցել սիրելիի հետ։ Մի մոռացեք, սակայն, որ ձեր սիրելին առաջվանն է, եւ դժվար թե ձեր հեղափոխական մտքերը նրան գրավեն։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք պետք է կատարեք ձեր այն խոստումը, որը վերջերս եք տվել ձեր սիրելիին եւ որի մասին մոռացել էիք։ Հանգամանքների բերումով, սակայն, դուք կհիշեք այն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր տանը եւ սրտում ջերմ ու հարմարավետ կլինի ճիշտ այնպես, ինչպես երջանիկ ընտանիքների մասին հեքիաթներում։ Աստղերը հուշում են վայելել ամեն վայրկյանը ու չմոռանալ շնորհակալություն հայտնել ձեր սիրելիին։

ՁԿՆԵՐ

Այսօր կխուսափեք վեճերից միայն այն դեպքում, եթե կարողանաք կառավարել ինքներդ ձեզ։ Դուք պետք է կարողանաք անել դա, քանի որ ձեր սիրելին իզորու չի լինի։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։