Այս մասին հայտնում է Հայհիդրոմետը։
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
