Ապրել մի ամբողջ կյանք ու չզգալ ներկայությունդ… Ռոզա Դավթյանի հուզիչ գրառումը

Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից: Կարճ ժամանակահատվածում գեղեղկուհի դերասանուհին կարողացավ մեծ հայտնություն և սեր ձեռք բերել հանրության շրջանում:

Մեզ մոտ ամեն ինչ լավ է…Ռոզա Դավթյանը՝ իր և Կարեն Ասլանյանի սիրավեպի լուրերի  մասին - YouTube

Գաղտնիք չէ, որ Ռոզայի հայրը մահացել է: Դերասանուհին ամեն անգամ այս մասին խոսելիս չի կարողանում թաքցնել իր արցունքները:

Մեկ անգամ նա պատմել է իր հայրիկի մահվան մասին`նշելով հետևյալը.

«Հայրս մահացել է քովիդից, իրա ոտքով գնաց հիվանդանոց և մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ կարող է վատ բան լինել: Այդ ժամանակ կյանքս բաժանվեց 2 մասի: Այդ օրերից հետո մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ ապրել և ոտքի կանգնել: Շատ մեծ բան եմ կորցրել, դրանից հետո փորձել եմ գնալ առաջ: Ամեն բան անում եմ , որ հայրիկիս արժանի զավակ լինեմ»:

Եվ ահա դերասանուհին կրկին լուսահոգի հոր լուսանկարն է հրապարակել`գրելով հետևյալը.

«Ապրել մի ամբողջ կյանք ու չզգալ ներկայությունդ»:

Նշենք, որ դերասանուհու հորեղբայրը ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն է, ով Ռոզային հոր մահից հետո շատ է օգնել և նրա կյանքում մեծ դեր ունի:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։