Ամաչում եմ, որ հայ եմ , ամաչում եմ, որ հայ եմ ծնվել… Սա ինձ համար ողբերգություն է… Տիգրան Ներսիսյան

Դերասան Տիգրան Ներսիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.«Առաջին անգամ իմ կյանքում ամաչում եմ որ հայ եմ , ամաչում եմ, որ հայ եմ ծնվել։ Սա ինձ համար ողբերգություն է։ Առաջին անգամ իմ կյանքում ամոթի զգացումը այնպես է խեղդում կոկորդս, որ ուզում եմ թույլ տամ մարմինս չդիմադրի։ Ամոթ մեզ բոլորիս։ Ամոթ մեր Ազգին։

Հերթական անհեթեթ որոշման փորձը». Տիգրան Ներսիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ -  Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Ամոթ ամբողջ հայությանը։ Այս ուրացումը Արցախից , այս ուրացումը մեր Հայրենիքից, ուրացումը մեր քույրերից, եղբայրներից, մեր հայրենակիցներից, ուրացումը մեր բոլոր նահատակներից, բոլոր տղերքից, որոնք պառկած են հավերժ՝ երբեք չի ներվելու, ոչ ոք չի ներվելու, ոչինչ չի ներվելու։ Աստված ինքն է մեր դատավճիռը կայացնելու։ Պատժվելու են բոլորը։ Այս տիեզերական դավաճանությունը, որը գործեցին հայի ազգանուն կրող ազգադավ, անհայրենիք, Հայ Ազգի թշնամի վիժվածքները ՝ բոլորիս թողտվությամբ, բոլորիս մասնակցությամբ, բոլորիս աչքի առաջ մեր լուռ համաձայնությամբ, երբեք չի ներվելու ․ ԵՐԲԵՔ ․

Կարեն Ջանիբեկյանի կորուստը մեծ է ամբողջ մշակութային ասպարեզի համար. Տիգրան  Ներսիսյան - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Հ․Գ․ ու սա վերջը չի․
շարունակելի»,— գրել է դերասանը։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։