ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

Կշեռք: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել:

 

Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել և հաճելիորեն զարմացնել սիրելիին, հակառակ դեպքում՝ ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

 

Կարիճ: Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել: Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

 

Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, ամեն դեպքում՝ լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:

 

Աղեղնավոր: Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք,որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար:Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ ժամանակն է:

 

Օրվա երկրորդ կեսին փորձեք նվազեցնել ծանրաբեռնվածությունը, խուսափեք ձանձրալի գործերից: Այս ժամանակահատվածում կենսական ներուժը զգալի կնվազի: Հնարավոր է գլուխ բարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

 

Այծեղջյուր: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Վերջիններս այսօր կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Օրվա առաջին կեսին ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սիրելիի հետ վիճաբանությունները ևս չեն բացառվում: Չի ստացվի հասկանալ մտերիմներին, կարդալ նրանց մտքերը, այն դեպքում, երբ վերջիններս ձեզնից նման սպասելիքներ ունեն:

 

Երեկոն շատ ավելի հաջող կդասավորվի: Կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, այն կօգնի, առանց երկար մտածելու, ճիշտ որոշումներ կայացնել:

Օրվա աստղագուշակ | General News

Ջրհոս: Նպատակահարմար օր է անցյալում սկսած կարևոր և մեծամասշտաբ գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքը հնարավոր է չարդարացնի ձեր սպասելիքները, սակայն իրադարձությունների զարգացումը կապացուցի, որ ամեն բան կարգին է:
Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ, նախասիրություններ: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգհարազատ է: Հրաշալի օր է նոր բաներ սովորելու համար:

 

Սիրահարված Ջրհոսների համար օրը հանգիստ կանցնի, իսկ նշանի միայնակ ներկայացուցիչները բարդ խնդիրների առջև կկանգնեն: Չեն կողմնորոշվի մարդկանց հետ շփումներում: Կկասկածեն, թե նրանցից ով է արժանի ուշադրության, իսկ ով ՝ոչ:

 

Ձկներ: Այսօր չարժե ուղևորությունների հետ կապված ծրագրեր կազմել: Տհաճ միջադեպերի վտանգը մեծ է, և դրանք հետագայում կարող եք լուրջ խնդիրների հանգեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափից շատ կկարևորեն շրջապատի կարծիքը, և հաճախ ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անհետաքրքիր ծրագրերի իրականացմանը հասնելու համար:

 

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերից խուսափել չի ստացվի: Ձեր նկատողությունները կարող են վիրավորել: Խորհուրդ չի տրվում կարևոր թեմաներ քննարկել:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։