Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Խնդրում եմ , աղաչում եմ,… Ստեփանակերտում դեռ անհայտ պատճառներով տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կան, նաև ԵՐԵԽԱՆԵՐ՝ տարբեր տարիքի: Մարդիկ պատրաստ էին էվակուացիայի ու չհասան((((((….
ՇՏԱՊ ՕԴԱՅԻՆ տեղափոխում է պետք ապահովել ախր, նաև հիվանդանոցներում եղող Արցախցիներին է պետք արագ տեղափոխել, քանի որ չկան էնտեղ բուժման համար նորմալ պայմաններ…(((
Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:
ՈՒՂՂԱԹԻՌՆԵրով պետք է արագ կազմակերպել , էն ձագուկները, տարեցները, մարդիկ …( դժբախտության մեջ հարված հարվածի հետևից:
Տարածեք բոլոր հնարավոր միջ. կամ պատկան մարմիններին թող հասնի:
ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՈՒ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ …
Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհն անտանելի գերծանրաբեռնվծ է՝` կիսականգնած, վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա: (
Միջազգային կազմակերպությունները.
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն,
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ….
պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:
Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է!!!պետք է ամեն գնով գործարկել»: