

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 26-ին, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-26-ին կնվազի 3-6, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։