Ծաղկակաղմաբը հարուստ է վիատմիններով և օգտակար նյութերով, այն դրական կերպով է ազդում օրգանիզմի վրա: Առաջարկում ենք պատրաստել ծաղկակաղամբի մարինադ, և այս հրաշալի բանջարեղենը վայելել նաև ձմռանը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ծաղկակաղամբ՝ 2 գլուխ, մոտ 2կգ
- գազար՝ 2 հատ
- սխտոր՝ 100գ
- բուլղարական պղպեղ՝ 2 հատ
- սոխ՝ 1 հատ
- կծու պղպեղ՝ 1-2 հատ յուրաքանչյուր բանկայի մեջ
- սամիթի չյուղ
- հատիկավոր սև պղպեղ
- մեխակ
- դափնետերև
- քացախ 70%՝ 0,5թ.գ.
մարինադի համար.
- 1լ ջրին՝ 2ճ.գ. աղ, 1թ.գ. շաքարավազ
Պատրաստման եղանակ.
Սկզբում ծաղկակաղամբը բաժանել փոքր մասերի և լավ լվանալ:
Բուլղարական պղպեղը խորանարդաձև կտրատել: Ցանկալի է վերցնել տարբեր գույների պղպեղներ:
Գազարն ու սոխը կտրատել օղակաձև:
Յուրաքանչյուր ստերիլիզացված բանկայի մեջ դնել սամիթի ճյուղը, 2-3 պճեղ սխտոր, կծու պղպեղ, դափնետերև, 3-4 հատ հատիկավոր պղպեղ, 2-3 մեխակ:
Դնել ծաղկակաղամբը: Լավ սեղմել:
Բանկաների մեջ եռման ջուր լցնել և թողնել 3 րոպե՝ բանկան կափարիչով ծածկելով:
Ջուրը զգուշորեն դատարկել կաթսայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը, եռացնել:
Յուրաքանչյուր 1լ բանկային 0,5թ.գ. քացախ ավելացնել: Լցնել եռման մարինադը, ծածկել կափարիչով և ստերիլիզացնել: Բանկաները փակել:
Շուռ տալ և ծածկել՝ թողնելով այդ վիճակում մինչ լիարժեք սառելը:
Բարի ախորժակ: