Հայերի մեծամասնությունն այդպես էլ չի կարողանում համակերպվել երգչի անժամանակ մահվան հետ, ինչպես նրան շրջապատող մարդիկ են նշում` «Հայկոն չի գնացել, նա մեզ հետ է միշտ»…
Այսօր շատերն են իրենց ինստագրամյան սթորիներում հիշատակում Հայկոյի մահվան երկրորդ տարելիցը:
Պրոդյուսեր Մենչը`Արմեն Պետրոսյանը, հրապարակել է Հայկոյի գերեզման այցից լուսանկար: Նա հետևյալն է գրել.
«Լրացավ 2 տարի, ինչ դու ֆիզիկապես մեզ հետ չես»,- գրել է պրոդյուսերը: