Դրամապանակի ընտրությանը պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ դրանից կախված է ձեր ֆինանսական հաջողությունը: Ոչ ոք չի ուզում գումար կորցնել, սա բնական է:
Նումերոլոգիան կօգնի պարզել, թե ծննդյան ամսաթիվն ինչպես է կապված դրամապանակի համար բարենպաստ գույնի հետ: Եվ իհարկե շատ կարևոր են նաև ձեր մտքերը, ձեր և ձեր դրամապանակի արտաքին տեսքը:
Խուսսափեք խոշոր դրամապանակներից: Բացի այդ, ուշադիր եղեք, որ դրամապանակը լրիվ դատարկ չմնա. մեջը թողեք առնվազն 1 հատ մետաղադրամ:
Իսկ այժմ անցնենք նումերոլոգիային. պիտի ըստ ձեր ծննդյան ամսաթվի հաշվարկեք ձեր անձնական թիվը: Օրինակ, դուք ծնվել եք 17.11.1998: Գումարեք թվերը այնքան, որ ստացվի 1-9 թիվ: 1+7+1+1+1+9+9+8=37. 3+7=10. 1+0=1: 1-ը տվյալ դեպքում հանդիսանում է ճակատագրի թիվ:
Նումերոլոգները առաձնացնում են դրամապանակի համար 3 հիմնական գույն՝ կարմիր, կապույտ և սև:
Կարմիր գույն
Կարմիր դրամապանակ պիտի ընտրեն 3, 5, 7 ճակատագրի թիվ ունեցող մարդիկ: Ձեզ պետք է կարմիր, քանի որ հենց այդպիսին է ձեր բնավորությունը. դուք ամբիցիաներում ոգեշնչում եք փնտրում, դուք պիտի անընդհատ սնվեք էներգիայով:
Սև գույն
Սա իմաստության գույնն է: Սև դրամապանակ պիտի ընտրեն 1, 2 և 8 ճակատագրի թիվ ունեցող անձինք: Այս մարդիկ կարողանում են օգտագործել սեփական կյանքի փորձը: Նրանք առաջնային են համարում ողջամտությունը, այլ ոչ թե ինտուիցիան: Ունեք ուժեղ բնավորություն, դիամցկուն եք:
Կապույտ գույն
Կապույտը կարող եք փոխարինել մանուշակագույնով, բայց ոչ երկնագույնով: Ձեր ուժը՝ պատահական հաջողությունն ու կանխազգումն է: Կապույտը հիանալի է ներքին ռեսուրների ակտիվացման համար, եթե ունեք 4,6 և 9 ճակատագրի թիվ: Ունեք հարուստ հոգևոր աշխարհ: Կարողանում եք դուրս գալ անգամ ամենադժվար իրավիճակներից: