Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ինչ տանել չի կարողանում

Ինչը տանել չեն կարողանում կենդանակերպի տարբեր նշանները․ Կարիճներ՝ իսկ Դուք գիտեի՞ք, որ․․․Համաձայնվեք, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում կա մի բան, որ ատում ենք։ Դա կարող է լինել հանգամանքներ, իրավիճակներ, …, մարդ՝ վերջիվերջո։ Այս հոդվածում դուք կիմանաք թե ինչն է ատում կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը։

Խոյ

Խոյերը կատաղության են հասնում, երբ նրանց ինչ-որ բանի մասին խնդրում են: Դա նրանց ահավոր զայրացնում է, որովհետև նրանք գնահատում են իրենց ժամանակը և իրենց հետաքրքրությունները: Նրանք տանել չեն կարողանում ձանձրացնող մարդկանց. եթե Դուք փորձեք կպչել Խոյին, ապա Ձեզ վրա կթափվի հայհոյանքների փոթորիկ, ընդ որում, դա՝ լավագույն դեպքում:

Ցուլ

Ցուլերը հենց այն մարդիկ են, ովքեր միշտ կրկնում են. «Բավական է կանգնեք հոգուս վրա»: Կենդանակերպի այս նշանի ներկայաց ուցիչները սկսում են նյարդայնանալ, երբ նրանց շուրջն իրարանցում է, երբ նրանց շտապեցնում են կամ խորհուրդ են տալիս: Եթե չեք ցանկանում զայրացնել Ցուլին, ապա պետք չէ նրան ասել, թե ինչ անի:

Երկվորյակներ

Դերասաններ, որոնց հաց մի տուր, բայց անընդհատ պահիր ուշադրության կենտրոնում: Նրանք պատրաստ են սպանել յուրաքանչ յուրին, ով կփորձի գրավել իրենց տեղը բեմի վրա: Իսկ գիտե՞ք, ինչպես անել, որ Երկվորյակն ատի Ձեզ. ուղղակի փորձեք կրկնօրինա կել Երկվորյակին և կրկնել նրա արտահայտությունները:

Какие знаки зодиака самые умные – Близнецы, Овен, Дева, Стрелец, Водолей

Խեցգետին

Խեցգետինները շատ ճշտապահ մարդիկ են, ովքեր պաշտում են ազնվությունը: Եթե Ձեր մոտ ցանկություն է առաջացել չշփվել Խեցգետնի հետ և ստիպել նրան ատել Ձեզ, ապա ինչ-որ բան խոսք տվեք նրան և մի կատարեք: Եթե Դուք ասել եք, որ նրան հյուր կգնաք 18:00-ին, բայց գնաք 18:01-ին, ապա դա արդեն աղետի առիթ է:

Առյուծ

Հայտնի չէ՝ ինչու, բայց Առյուծների մեծ մասն ատում են իրենց հարևաններին: Կին Առյուծները տանել չեն կարող, երբ ինչ-որ մեկը կպնում է իրենց: Առյուծները կկրծեն յուրաքանչյուրի պարանոցը, եթե կասկածի տակ դնեն սիրելի մարդու նկատմամբ նրանց լիակա տար տիրապետությունը: Եվ երբեք մի կոպտեք Առյուծին, թե չէ շատ հետաքրքիր բաներ կլսեք Ձեր մասին:

Կույս

Կույսերն ատում են կեղտոտ կոշիկները, կեղտոտ բնակարանը և կեղտոտ մազերը: Նրանք տանել չեն կարողանում նաև սուտը: Այս մարդկանց կատաղեցնում է բթությունը և եսասիրությունը:

Կշեռք

Կշեռքները չեն սիրում ձանձրույթը: Նրանք զայրանում են, երբ շուրջը գորշ միօրինակություն է: Հնամոլությունը Կշեռքների համար սարսափելի թշնամի է: Կշեռքները տանել չեն կարողանում նաև վեճը, ընդ որում, ոչ միայն իրենց և ինչ-որ մեկի միջև, այլ այդ երևու յթն ընդհանրապես: Այս մարդկանց համար ամենաատելի գծերից մեկն է նաև ժլատությունը:

Կարիճ

Եթե ինչ-որ բան այնպես չի գնում, ինչպես ուզում է Կարիճը, ապա կյանքը սարսափելի է, իսկ այդ ամենի մեղավորը դառնում է ատել ության օբյեկտ: Նրանք շատ են սիրում վրեժ լուծել, դրա համար նրանք ատում են բոլորին, ովքեր չեն հրճվում իրենց թշնամիների դժբախտություններով: Կարիճները շատ հաճախ ատում են նաև բժիշկներին, և այս գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չէ աստ ղագուշակների կողմից:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ատում են հերթերն ավելի շատ, քան մնացած բոլոր համաշխարհային պրոբլեմները: Նրանց հունից հանում է նաև չափից ավելի մաքրասիրությունը:

ИНТЕРНЕТ-ГОРОСКОП: Как знаки Зодиака ведут себя в социальных сетях |  ВКонтакте

Այծեղջյուր

Այծեղջյուրները սարսափելի զայրանում են այն մարդկանցից,որոնք բողոքում են, բայց ոչինչ չեն անում: Նրանց կատաղեցնում է այն, երբ հասարակական վայրում համբուրվում են: Նրանք չեն հասկանում ծուլությունը՝ որպես այդպիսին, դրա համար երբեք նրանց մի ասեք, որ ինչ-որ բան չեք ուզում անել, որպեսզի նրանք նույն րոպեին չհիասթափվեն Ձեզանից:

Ջրհոս

Ջրհոսները տանել չեն կարողանում բռնությունը, ողջույնը՝ «Բարի երեկո» ոճով, մելոդրամաները, բութ կենդանիներին և նրանց տերերին, ինչպես նաև դավաճանությունը: Նրանք նաև սկզբունքորեն պարտքով գումար չեն տալիս:

Ձկներ

Անպատասխան սեր. ահա պատճառ՝ լուրջ ատելության համար: Բացի այդ, եթե Ձուկը մաքրասեր է, ապա կեղտոտ սպասքը կարող է ստիպել նրան փոխել կարծիքը յուրաքանչյուր մարդու մասին: Նրանք տանել չեն կարողանում մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան և այն, երբ իրենց ինչ-որ մեկն ավելի շատ է դուր գալիս, քան իրենք:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։