Գերող համ․․․ բուլկի՝ շատ համեղ, հեշտ, մատչելի եփովի կրեմով․․․ հիանալի համադրություն

Խանութից հնարավոր չէ այսքան համեղ բուլկի գնել․․․ չեք էլ պատկերացնում, թե որքան հեշտ է պատրաստելը։ Անթերի բաղադրատոմս․․․

 

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 400գ
  • շաքարավազ՝ 150գ
  • ձու՝ 1 հատ
  • ձվի դեղնուց՝ 3 հատ
  • կաթ՝ 550մլ
  • խմորիչ՝ 1/3թ․գ․
  • կաթի փոշի՝ 12գ
  • կարագ՝ 80գ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 2ճ․գ․
  • վանիլին
  • կիտրոնի հյութ՝ 1ճ․գ․

Идеальные БУЛОЧКИ С ЗАВАРНЫМ КРЕМОМ Это Просто Вкуснятина ...

Պատրաստման եղանակ․

Խմորի համար խառնել մաղած ալյուրը, կաթի փոշին, 80գ շաքարավազը, մի պտղունձ աղ։

Ձուն հարել պատառաքաղով, ավելացնել 200մլ կաթ և խնորիչ, խառնել։

Աստիճանաբար կաթնա-ձվային զանգվածն ավելացնել չոր խառնուրդին և խմոր հունցել։ Լցնել հալացրած կարագը՝ 40գ, ևս մի անգամ խառնել։ Խմորը պիտի կպչի ձեռքերին։

Խմորը թողնել խորը տարայի մեջ և ծածկել սրբիչով։ Թողնել տաք տեղում՝ 2 ժամ։

Կրեմի համար․ կրախմալը լուծել 350 կաթի մեջ, ավելացնել 2 դեղնուց, վանիլին, խառնել։ Եփել միջին կրակի վրա՝ անդադար խառնելով, մինչ կրեմը կսկսի բլթբլթալ։

Թողնել, որ կրեմը սառի, ավելացնել փափկած կարագ՝ 40գ և թեթևակի հարել, ավելացնել կիտրոնի հյութը և ևս մի անգամ հարել։1

Խմորը տրորել, բաժանել 14 մասի։ Յուրաքանչյուր կտրոը գրտնակել, եզրից 3սմ բաց թողնելով՝ կրեմ լցնել, ծածկել խմորով և լավ ամրացնել։

Մնացած խմորը գծիկների կտրատել և փաթաթել կրեմով և արդեն խմորով ծածկված հատվածի վրա՝ ինչպես պատկերված է նկարում։

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել բուլկիները, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե։

Բուլկիներին դեղնուց քսել, թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 15 րոպե, մինչ ոսկեգույն դառնալը։

Ցանկության դեպքում պատրաստի բուլկիներին կարող եք շաքարի փոշի ցանել։

Булочки с кремом "Патисьер" - пошаговый рецепт с фото на Повар.ру

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։