Իմ վերաբերմունքը չի փոխվել Իրինայի նկատմամբ. Գևորգ Մկրտչյանի բացառիկ խոստովանությունը՝ կնոջ և Իրինա Այվազյանի հետ հարաբերությունների մասին

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն է։

Որոշ ժամանակ առաջ նույն հաղորդման հյուրը Իրինա Այվազյանն էր, ով նշեց, որ Գևորգի հետ շփում չկա, և որ ինքը վիրավորված է երգչից։

Բանն այն է, որ Գևորգն իր մենահամերգի ժամանակ համատեղ զուգերգը կատարել է այլ երգչուհու հետ ու չի էլ խոսել Իրինայի հետ այդ թեմայով։

Ու այս հաղորդմանը զրույցը սկսվեց հենց այս թեմայով.

Գևորգը նախ ասաց, որ այդ հարցազրույցն իր համար շատ անսպասելի էր, իսկ հետո հայտնեց որ պատմությունը սկզբից կպատմի.

«Ես հետ կգնամ ու կսկսեմ ամենասկզբից։ Միտումնավոր ոչ մի բան չի եղել, իմ վերաբերմունքն էլ չի փոխվել Իրինայի նկատմամբ, էնպես չի, որ մենք դադարել ենք շփվել, էսպես ասեմ` հա ինքը նեղացելա, բայց ես ոչ մի միտումնավոր բան չեմ արել։

Առաջին մենահամերգիս ես բեմում եղել եմ մենակ բենդիս հետ, ու եղել են բեք-վոկալիստներ, ովքեր երգել են Իրինայի փոխարեն ու սա էլ հիմա կասեմ ինչու։

Եղել են մի քանի համերգներ, որտեղ ես բացառել եմ այդ երգը ու եկավ հասավ էն համերգը, որից ինքը նեղացելա, այդ համերգին նույնպես ես չէի պլանավորել երգել այդ երգը, բայց համերգից մի օր առաջ, որոշվում ա, որ մի քանի երգ պետքա ավելացնենք ծրագրին, որովհետև խռոնոն չի հերիքում։ Ու ես որոշում եմ, որ իմ ընկերներից մեկին, ով այդ համերգին էլի ելույթ պետք է ունենար , խնդրում եմ, որ իմ կողքին լինի էդ երգի ընթացքում։

Ճիշտա իմ կողմից բացթողում ա եղել, որ ես չեմ զգուշացրել Իրինային, բայց գիշերով մտածում եմ չգրեմ, առավոտյան արդեն Սաունդրեքի եմ լինում ու չեմ հասցնում տեղյակ պահել իրան։

Համերգի ընթացքում, երբ հանդիսատեսն արդեն սթորիներով կիսվում ա, Արմանն ինձ մոտենում ա ու ցույց ա տալիս Իրինայի նամակը, ու ես հասկանում եմ, որ դրանից հետո արդեն անիմաստա ինչ որ բան ասելը, որովհետև մարդն արդեն կարծիքը կազմելա։

Իսկ ինչի որոշեցի հենց Իրինային չասեմ, դու էլ ես տեսնում, թե ինչա կատարվում համացանցում։

Գևորգ Մկրտչյան

Ես հենց այնպես չի, որ երկու տարի հրաժավում եմ խոսել իմ ու Իրինայի մասին։ Որովհետև 2-3 տարի անցելա ու մարդիկ դեռ մեղավորներ են փնտրում։ Ու սա ես չեմ արել միայն ինձ համար, այլ նաև իր։ Ոչ միայն իմ մասին են վատ բաներ գրում, այլ նաև Իրինայի մասին են շատ-շատ վատ բաներ գրում կայքերում։

Ու ես չեմ ուզում ոչ ինձ վնասեմ, ոչ իրեն։
Երբ որ իրինայի կյանքում հայտնվել էր մարդ, սկսեցին քլնգել իրեն: Երբ իմ կյանքում հայտնվեց, սկսեցին ինձ քլնգել։
Երբ որ մեզ իրար հետ տեսնում են, անպայման ինչ որ թեմա գտնում են։
Մարդկանց մեջ ագրեսիա էր առաջացել, սկսում են վատ բաներ գրել մեզ, ախր չեն գիտակցում որ մենք էլ ենք մարդ ու մենք էլ քարից չենք։

Վատ մեկնաբանություն գրելուց առաջ պետք է մի հատ էդ մարդուն հասկանալ, մի հատ նույն իրավիճակը պատկերացնել քո վրա, հետո նոր գրել։ Որովհետև հաստատ վստահ եմ, որ նույն մարդիկ չէին անի էնպես, ինչպես որ հորդորում էին, որ ես անեի։

Ես կուզեմ մի բան էլ ավելացնել, որ մեկնաբանություն գրողները մի պահ իրենց պատկերացնեն մի իրավիճակում, երբ իրենք ամուսնացած են ու պետք ա էդ ակնկալիքներն ունենալ, որ նախկին հարաբերություններում եղած մարդու հետ ինչ որ տեղ ներկայանալ։

Ես վստահ եմ, որ հայ կանայք ու աղջիկները շատ հիվանդագին են տանում էն փաստը, որ իրենց կողակիցը կարողա ինչ որ մի աղջկա հետ անգամ ուղղակի գրվի։

Բայց իրանք էդ ամենինչը հաշվի չառնելով մտնում են ու էնպիսի մեկնաբանություներեն գրում, էնպիսի բաների են դրդում, որ ուղղակի անհասկանալիա։ Ուղղակի պետք չի փնտրել մեղավորների, յուրաքանչյուրն էլ ունենում ա ավարտված հարաբերություններ, որը պետք ա բաց թողնել։ Մարդիկ երևի մտածում են, որ մենք պետքա ամբողջ կյանք էս թեման տանենք բայց էդպես չի կարելի։ Ես այդ թեման լիովին բաց թողեցի, երբ Իրինայի կյանքում հայտնվեց մարդ ու եթե նկատել ես վերջին անգամ խոսել եմ քեզ մոտ ու էդ թեման փակել եմ։ Ու ինձ ինչքան հարցազրույցների կանչել են, ու ես հասկացել եմ, որ էդ թեման շահարկվելուա, ուղղակի հրաժարվել եմ այդ հարցազրույցից։
Գևորգը նաև խոսեց այս հարցին Քրիստինայի վերաբերմունքից։

«Քրիստինան բացարձակ չի սրտնեղում, ինքը շատ ադեկվատա վերաբերվում իմ ու Իրինայի շփմանը ու ինքն էլ ա շփվում Իրինայի հետ։
Ոչ միայն ինքը, այլ իմ ողջ ընտանիքը սրտնեղելա, որ էս ամբողջ ալիքը բարձրացավ: Ես չգիտեի ինչ անել ու ինչ պատասխանել Իրինային, որովհետև մարդն իրա կարծիքն արդեն կազմել էր, հետևորդների ցանկից հանել էր արդեն։ Միգուցե ես ուշ եմ արձագանքել ու պետք էր ավելի շուտ արձագանքել, բայց տես դու էլ նշեցիր, որ Իրինան վատ բան չի խոսել, բայց դու մտի տես համացանցում ինչա կատարվում, այսինքն յուրաքանչյուր իրար հետ ներկայանալ կամ իրար մասին խոսել առիթա, որ կայքերում գրեն ու մարդիկ խոսեն։
Ես շատ եմ ուզում, որ եթե մենք բաց ենք թողել, մարդիկ էլ թողնեն էդ թեման: Երբ Իրինայի հաղորդումը դուրս եկավ, ես քաղաքից դուրս էի, ու ընտանիքիս անդամները տեսնում էին, թե ես ոնց եմ գնացել փակվել ու չէի կարողանում հեշտ տանել էս ամեն ինչը, հերթով ընտանիքիս անդամները գալիս էին, երկար խոսում էին, որպեսզի կարողանաի դուրս գալ էս ամեն ինչից։ էս ալիքն իմ վրա շատ վատ անդրադարձավ, ես մի քանի որ փակվել էի ու ուզում էի հասկանալ ինչի համար :
Երբ Երևան եկա, Քրիստի հետ երկար խոսեցի ու իրեն առաջին անգամ ասեցի, որ էլ չեմ ուզում հանրային մարդ լինել։
Քրիստն ինձ հանգստացրեց ու ասաց, որ ես օր ու գիշեր աշխատել եմ սրա համար ու սա մի շրջանա, որը կանցնի։
Որոշեցի ուղղակի հեռախոսս դնել ու չկարդալ մեկնաբանությունները։
Քրիստը հիմա շատա ինձ ուժ տալիս»:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։