Ինչ եղանակ է սպասվում մինչև հոկտեմբերի 28-ը

Երևան քաղաքում` հոկտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։