Արցախին առնչվող հետաքրքիր և գեղեցիկ ծրագրեր ունեի, սակայն․․․ Այսօր Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է․․․

Այսօր ծանրամարտի կանանց 2009թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2016) և արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է։

Եթե կինը ցանկանում է կանացի լինել, ուրեմն կլինի․Նազիկ Ավդալյան - Armsport.am

Նա դարձավ 37 տարեկան։

Երկրպագուները վաղ առավոտից շնորհավորում են անվանի հայ մարզուհուն՝ նրա սոցիալական ցանցի էջում մեկնաբանություններ գրելով․«Ծնունդդ շնորհավոր, չեմպիո՛ն, անկոտրում ոգու և անծայրածիր սրտի տեր հայուհի», «Հպարտացել եմ, հպարտանում եմ, կհպարտանամ», «Շնորհավոր ծնունդդ, հայ ազգի հպարտություն»․․․

Ի դեպ, Նազիկի՝ ամիսներ առաջ տված հարցազրույցներից մեկից տեղեկանում ենք, որ նա Արցախի հետ կապված ծրագրեր է ունեցել․

«Անկոտրում ոգու և անծայրածիր սրտի տեր հայուհի»․ այսօր Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է

«Արցախին առնչվող հետաքրքիր և գեղեցիկ ծրագրեր ունեի, սակայն ներկայումս իրավիճակը չի տրամադրում դրանց իրագործմանը։ Շատ ուրախ կլինեմ, որ Արցախում ամեն ինչ շուտափույթ կարգավորվի, տարբեր բնակավայրերում նոր մարզադպրոցներ հիմնվեն և սպորտը, մասնավորապես, ծանրամարտը, տարածվի և զարգանա այնտեղ։ Մեծ հույս ունեմ, որ այդ ամենն առջևում է»։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։