Դեռ ժամանակ ունեք պատրաստելու… Բաստուրմա՝ ամանորյա սեղանի համար

Ինչպես տնային պայմաններում ամանորյա բաստուրմա պատրաստել

Բաղադրիչներ

1. Տավարի փափկամիս – 10 գ
2. Սխտոր – 600 գ
3. Աղ – 1 կգ
4. Բորակ – 13 գ
5. Չաման – 500 գ
6. Կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Բաստուրմա Հայկական․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Մսից / Бастурма / Basturma tavari msic / Apuxt - YouTube

Պատրաստման եղանակը

1. Տավարի մեջքի մասի փափկամիսը կտրատել 30 սմ երկարության, 12 սմ լայնության և 6 սմ հաստության կտորների: Մսի կտորները շարել թասի մեջ՝ իրար կողք կողքի, վրան լցնել աղի և բորակի խառնուրդը, ծածկել կտորով և թողնել 2 օր: Հետո պտտել մսերն այնպես, որպեսզի վերևի մասը հայտնվի ներքևում և թողնել ևս 2 օր: Հետո մսերը մի փոքր լվանալ սառը ջրով և չորացնել փայտյա ճաղի վրա: Պատրաստված մսերը շարել կողք կողքի, ծակոտկեն կտորով պատված սեղանին: Կտորի ծայրերը պինդ կապել, վրան դնել տախտակ, իսկ դրա վրա ինչ-որ ծանր բան: Թողնել 5 ժամ, հետո փոխել կտորը և թողնել ևս 12 ժամ: Դրանից հետո մսերը կախել ստվերում և թողնել 12 ժամ՝ չորանալու համար:

ինչպես պատրաստել բաստուրմա/Бастурма/բաստուրմայի շատ հեշտ բաղադրատոմս/Бастурма из говядины - YouTube

2. Չամանի սերմերը լվանալ և աղալ: Սխտորը մաքրել և ճզմել: Չամանը, սխտորը, կարմիր աղացած պղպեղը խառնել և ջուր ավելացնել, որպեսզի խառնուրդն ունենա ջրիկ թթվասերի կառուցվածք:

3. Չորացած մսի կտորները պատել խառնուրդի բարակ շերտով, շարել տարայի մեջ՝ իրար կողքի և թողնել 4 օր: Դրանից հետո մսերը հանել, նորից պատել խառնուրդով և դնել տարայի մեջ: Այդ գործողությունը կրկնել 3 անգամ:

Ինչպես տնային պայմաններում ամանորյա բաստուրմա պատրաստել

4. Պատրաստի մսերը հանել տարայից և 10 օր կախել ստվերոտ տեղում՝ չորանալու համար:

Բարի ախորժակ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։