Պարզապես զարմանալի է, թե որքան շատ օգտակար հատկություններով է օժտված սովորական քացախը։ Այն փայլ է հաղորդում սալիկներին, հայելիներին, բաժակներին, մաքրում է ծորակները, սպիտակեցնում լվացարանը․․․
Իսկ ի՞նչ կլինի, եթե քացախ ավելացնեք իրեր լվանալիս։ Մենք գտել ենք 5 պատճառ, որոնք կհամոզեն ձեզ լվացքի մեքենայի մեջ քացախ լցնել։
Ինչպես լվանալ իրերը
- Քացախն ունի փափկեցնող հատկություններ, ինչը արդիական է կոշտ կամ շատ ձիգ գործվածքից իրեր լավանալու համար։
- Քացախը հիանալի լաքահանիչ է։ Նախապես մշակեք քացախով քրտինքի, յուղի, որոշ մրգերի լաքաները, իսկ լվացքի ընթացքում էլ 50մլ քացախ ավելացրեք լվացքի մեքենայի մեջ։
- Պարզաջրիչի հատվածում 100մլ քացախ լցնելով՝ կարող եք վերացնել հագուստի մեջ ներծծված տհաճ հոտը։
- Եթե պարբերաբար մտնում եք սեկոնդ-հենդ խանութներ և գնումներ եք կատարում, հավանաբար գիտեք, թե որքան դժվար է ազատվել այդ իրերի սպեցիֆիկ հոտից․․․ Քացախը կօգնի նաև այս դեպքում․ լվացեք իրերը սովորական ռեժիմով, իսկ հետո պարզաջրեք քացախով։
- Քացախը կօգնի հագուստի վրայից ժանգի լաքաները լվանալու հարցում։ Քացախից և քարի աղից մածուկ պատրաստեք և դրանով շփեք լաքան։ Թողեք մի քանի րոպե, իսկ հետո սովորականի պես լվացեք իրը։
Բացի այս ամենից, 9% քացախն օգտակար է նաև հենց լվացքի մեքենայի համար․ դրա շնորհիվ բորբոս և նստվածքներ չեն առաջանա։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը