Դժբախտաբար մեր արյան անոթները ունեն կեղտոտվելու հատկություն։
Նրանք իրենց վրա կուտակում են ոչ օրգանական աղերի մնացորդներ, ինչը հետագայում դառնում է աթերոսկլեռոզի, արյան շրջանառության խախտման, բարձր ճնշման և վարիկոզի պատճառ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում պարբերաբար մաքրման կուրսեր անցնել։
Ինչպե՞ս դա անել տնային պայմաններում։
Բաղադրիչներ.
— 100 գր սամիթի սերմ
— 2 ճաշի գդալ կատվախոտի աղացած արմատ
— 2 լիտր եռման ջուր
— 2 ճաշի գդալ մեղր։
Ինչպես պատրաստել․
Խառնեք սամիթի սերմերը և կատվախոտի աղացած արմատները, այնուհետև լցրեք եռման ջուրը։Երբ թուրմը սառի մինչև 40 աստիճան, ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր։
Տեղափոխեք այն ապակե տարայի մեջ, լավ փաթաթեք և թողեք մեկ օր։ Այս միջոցը պետք է օգտագործել 1 ճաշի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ։ Այն կարելի է ընդունել 20 օր, այնուհետև ընդմիջել 10 օրով։ Ընդմիջումից հետո անհրաժեշտ է կրկնել կուրսը ևս մեկ անգամ: