ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՓԵՏՐՎԱՐԻ 12

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի նոր գործ ստանձնելու համար: Եթե այն շատ բարդ ու պատասխանատու է թվում, ապա հրաշալի է. դա այն է, ինչ ձեզ հիմա պետք է: Փորձի և հնարամտության շնորհիվ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, նույնիսկ եթե համախոհներ չգտնեք: Գոյություն ունեցող կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու շանս ավելի ուշ կընձեռվի:Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ինտուիցիան ու հմայքը կօգնեն ձեզ մոտեցում գտնել տարբեր մարդկանց, ստանալ նրանց աջակցությունը, ումից շատ բան է կախված:Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում դուք հեշտությամբ կհասկանաք մտերիմներին, նրանք էլ հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Ընդհանուր ջանքերով կհաջողվի կարգավորել բոլորին հուզվել ստիպող տարաձայնությունները: Սիրահարվածները շաբաթվա վերջին կմոռան ան բոլոր վեճերի մասին ու կսկսեն վայելել միմյանց ներկայությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին ինչքան քիչ լինեն այլ մարդկանցից ձեր ակնկալիքները, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Գոնե մինչև չորեքշաբթի հարաբերություններ մի պարզեք. հետո դրա անհրաժեշտությունը կնվազի: Ինչ-որ մեկի հետ համատեղ գո րծերի կամ ուղևորությունների մասին պայմանավորվելիս նկատի ունեցեք, որ այդ մարդու ծրագրերը վերջին պահին կարող են փոխ վել, և վատ չէր լինի պահուստային տարբերակ ունենալը:Շաբաթվա կեսը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Կու զենաք գումարը դատարկ բաների վրա ծախսել, բայց պետք է առողջ բանականությամբ ղեկավարվել, այլ ոչ թե պահի ցանկություն ներին տրվել: Փոխարենը այդ հատվածը հրաշալի կլինի աշխատանքի համար: Դրանում հաջողությունների կհասնեք, որոնք ղեկավ արությունն անմիջապես կնկատի և որոնց համար կպարգևատրի:Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն ընտանեկան գործերի, հարազատների և հին ծանոթների հետ հանդիպումների համար: Պարզ կդառնա՝ ինչպես դեպի լավը փոխել վերջին ժամանակներս բարդացած հարաբերությունները: Մտորումներից կոնկրետ գործողությունների անցնելու համար շատ ժամանակ չի պահանջվի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք կարևոր գործերում նկատելի առաջընթացի կհասնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Կարևոր կլինի առաջն ահերթությունները ճիշտ դնելը, ընդ որում դա արժե ինքնուրույն անել: Հազիվ թե ինչ-որ մեկի խորհուրդներն ու հուշումներն օգտա կար լինեն ձեզ:Շաբաթվա սկիզբը հարմար կլինի նոր համախոհներ, գործընկերներ ու գործատուներ փնտրելու համար: Դուք կկար ողանաք լավ տպավորություն թողնել ամենատարբեր մարդկանց վրա, ստանալ նրանց աջակցությունը, ումից շատ բան է կախված: Այս հատվածում սկսվող մասնագիտական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Սակ այն այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:Շաբաթվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Դուք կկարողանաք հանգստություն ու խելամտություն պահպանել անկախ պայմաններից: Իսկ պրովոկացիաներին չտրվե լու ունակությունը կօգնի խուսափել աշխատավայրում և տանը լարված պահերից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը տեղեկատվություն փնտրելու և վերլուծելու, նախկինում անհասկանալի և բարդ թվացող բաները ակտիվորեն ուսումնասիրելու ժամանակ է լինելու: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք մի քանի կարևոր հարցերից: Այն, ինչ կհաջողվի իմանալ այս օրերին, շուտով պետք կգա աշխատանքի մեջ:Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհա նուր լեզու գտնելը: Կողքից կարող է թվալ, թե կենտրոնացած եք սեփական գործերի վրա ու չեք հետաքրքրվում մյուս մարդկանց կյանքում տեղի ունեցող բաներով: Աշխատեք ավելի մեծ ուշադրություն հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց: Դա օգուտ կտա հարաբերություններին:Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի և կուրախացնի, վառ հույզեր կպարգևի: Չեն բացառվում նոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Կարևոր կլինի սեփական մոլորություններից չկառչելը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն այդ հատվածում անկայուն կլինի: Չի բացա ռվում դրա պատճառով տրամադրությունը հաճախ փոխվի, դուք սկսեք սրտին մոտ ընդունել այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրութ յուն չէիք դարձնի:Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ, որոնք ցանկացած իրավիճակում ձեր կողմից կլինեն: Իսկ ահա քննադատելու և նկատողություններ անե լու սիրահարներից հեռու մնացեք: Նման մարդկանց հետ զրույցերը կարող են լրջորեն վշտացնել:Շաբաթվա երկրորդ կեսը արդյունա վետ ու հետաքրքիր կանցնի: Պիտանի գործեր կհայտնվեն, դրանցով կուզենաք անհապաղ զբաղվել: Քանի որ ձեր առաջ բարդ առաջադրանքներ դրված կլինեն, դրանց լուծման համար փորձառու և հուսալի համախոհների օգնության կարիքը կունենաք: Դուք արագ կգտնեք նրանց:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նրա վերջին օրերին դուք կես խոսքից կհասկանաք նրանց, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս շաբաթվա իրադարձությունները հազիվ թե ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես փոխեն, բայց կօգնեն շատ բաների նորովի նայել: Պարզ ու ակնհայտ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, իրենք իրենց պատասխաններ կգտնվեն բարդ աշխատանքային հարցերին: Դուք կսկսեք նոր ծրագրեր կառուցել ու մտածածն իրագործելու եղանակներ փնտրել:Շաբաթվա առա ջին կեսը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող գործերի համար: Նոր բան մտածելն ավելի հեշտ կլի նի, քան ուրիշի օրինակին հետևելը կամ մյուսների տված հրահանգները կատարելը: Այս հատվածը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ինտուիցիան կօգնի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել:Շաբաթվա երկր որդ կեսին պիտի վերադառնաք հին գործերին, գաղափարներին ու ծրագրերին: Չի կարելի ասել, որ դա ձեզ կուրախացնի, ամենայն հավանականությամբ կնախընտրեիք այլ բանով զբաղվել: Բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի, դուք նույնիսկ սպասվածից լավ արդյ ունք կստանաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա առաջին կեսին օգտակար կլինի ստվերում մնալը, ձեզ վրա հնարավորինս քիչ ուշադրություն գրավելը: Լավագույն ժամա նակը չի լինելու անսովոր գաղափարներով կիսվելու և համարձակ ծրագրերի մասին պատմելու համար: Նույնիսկ եթե հետաքրքիր մի բան մտածեք, լավ է դեռ չխոսեք դրա մասին: Ամեն ինչ կշռադատեք, նպատակին տանող առաջին քայլերն արեք, որոշեք հետագա գործողությունները: Միայն դրանից հետո արժե ինչ-որ քննարկումներ սկսել ու համախոհներ փնտրել:Մտերիմ մարդիկ այս շրջանում ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը շատ են ունենալու: Որոշ Կշեռքների համար անձնական կյանքն առաջին պլանում կհայտնվի, մնացած բաները քիչ կարևոր կդառնան:Շաբաթվա երկրորդ կեսը նոր առաջադրանքներ կբերի: Դրանք կարող են բարդ ու ժամանակատար թվալ: Այնպես որ լավ է համբերությամբ զինվեք: Դուք համառություն կդրսևորեք ու մտածածից չեք հրաժարվի, անպայման կհասնեք ձեր ուզածին, եթե նույնիսկ դա ջանքեր պահանջի: Հիշեք, որ պետք չէ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել, քանի որ ձեր կողքին կլինեն օգնելու ցանկություն ունեցող մարդիկ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր կլինի: Այդ հատվածում ձեզ կուրախացնի նոր բան ստանձնելու, օրինակ՝ հեռանկարային աշխատան քային նախագծի վրա կենտրոնանալու հնարավորությունը: Այս շրջանում ընդունած որոշումները օգուտ կտան ձեր կարիերային: Կհ աջողվի համախոհների ճիշտ ընտրություն կատարել, որոշ դեպքերում էլ ազդեցիկ հովանավորներ գտնել:Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դա հարմար ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու, ինչ-որ բան առաջարկելու, գաղափարներով ու մտքերով կիսվելու համար: Դուք անկեղծ կլինեք մտերիմների հետ, և նրանք դա կգնահա տեն:Շաբաթվա երկրորդ կեսին հոգսերը կշատանան: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, աջակցեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Բոլորի համար հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները, այնպես որ պատրաստ եղեք մի քանի անգամ բացատրել ակնհայտ թվացող բաները:Մտերիմները հետաքրքիր մի բան կառաջարկեն, նրանք կուզենան ուրախաց նել, ոգեշնչել ձեզ: Մի մերժեք: Դուք ձեզ իսկապես ավելի լավ կզգաք, եթե կյանքում նոր բան մտցնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին ոչ միանշանակ կդասավորվեն գործնական հարաբերությունները: Ղեկավարության և ենթակաների հետ շփում ները ավելի շատ համբերատարություն ու ինքնատիրապետում կպահանջեն: Դժվար կլինի հույզերին չտրվելը, բայց դուք դրանից գլուխ կհանեք, վարքի ճիշտ ձև կընտրեք, կշռադատված որոշումներ կընդունեք, ինչի համար հետո ձեզ շատ շնորհակալ կլինեք:Իսկ ահա անձնական կյանքում հավանական են լավ փոփոխություններ: Ձեզ համար կհեշտանա նրանց հետ շփվելը, ում հետ վերջին ժա մանակներս ընդհանուր լեզու չէիք գտնում: Կպարզվի, որ ոչ վաղ անցյալի տարաձայնությունները միայն թյուրըմբռնման հետևանք են եղել, դրանց համար անհանգստանալու կարիք չկար:Ավելի ուշ կգա աշխատանքի և ուսման համար բարենպաստ շրջանը: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ առաջադրանքներից, հաջողության հասնել մի գործում, որը ուրիշների ուժերի սահմաններ ում չի եղել: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք համառ կլինեք և կհասնեք ձեր ուզածին:Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, որոնք չծրագրված ծախսեր կպահանջեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը հաջող կդասավորվի, եթե կենտրոնանաք այն առաջադրանքների վրա, որոնք կարող եք ինքնուրույն լուծել: Դուք արագ հաջողության կհասնեք, եթե ոչ մեկից օգնություն չսպասեք: Գործնական բանակցությունները կարող են ձգձգվել. դրանք բա րենպաստ ավարտ կունենան, բայց ոչ այնքան շուտ, որքան կուզենայիք:Շատ Այծեղջյուրների նոր ծանոթություններ ու ոգեշնչող հանդիպումներ են սպասվելու: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես վարվեք ամենատարբեր մարդկանց հետ, կօգնի հասկանալ, թե ինչ կա մտերիմների հոգում և մոտեցում գտնել նոր ծանոթներին: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրա նք արագ կզարգանան:Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած, հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում շատ բան լավ կստ ացվի, համարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն: Դուք արագ գլուխ կհանեք նոր գործերից, կսովորեք ամենը, ինչ պետք է: Գոյություն ունեցող հարաբերություններն ամրապնդելու և նոր համախոհներ գտնելու հնարավորություն կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հազիվ թե կյանքում արմատական փոփոխություններ բերի, բայց այն հանգիստ կամ ձանձրալի անվանել էլ չի կարելի: Մտո րումների առիթներ շատ կունենաք, սեփական զգացմունքներից գլուխ հանելու հնարավորություն էլ կընձեռվի: Լավ ժամանակ է լին ելու ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք ոչ միայն դրական հույզեր կպարգևեն, այլև կօգնեն ձեր և մյուսների մասին ինչ-որ կարևոր բան իմանալ:Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք լավ կանցնեն, եթե ճամփա գնաք մտերիմների, օրինակ՝ հարազա տների կամ հին ընկերների հետ միասին: Կարևոր կլինի տեղի ունեցողը քննարկելը, տպավորություններով կիսվելը: Կարող են տար աձայնություններ առաջանալ, բայց դրանք հարաբերությունները չեն փչացնի: Իսկ վեճերն ընդհանրապես օգտակար կլինեն, դրանց շնորհիվ շատ բաների այլ կերպ կնայեք:Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն պիտանի գնումների, գործարքների հետ, որոնց համար ձեզ դեռ շատ կգովեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբին կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու չմտածված արարքներ չգործելը: Ցանկալի կլինի նաև տաք գլխով որևէ բան չասելն ու այն գաղափարներով չկիսվելը, որոնց հանճարեղ լինելու վրա ինքներդ էլ վստահ չեք: Անհարմար վիճակի մեջ հայտնվելու վտանգ կա, կարող եք ասել մի բան, ինչի համար հետո պիտի զղջաք: Այնպես որ մի շտապեք, զբաղվեք առօրյա գործ երով, շփվեք նրանց հետ, ում աջակցության վրա վստահ եք: Եթե կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց լուրջ պատրաստվեք: Լավ է նախապես մտածեք՝ ինչ և ինչպես եք ասելու, հույս չդնեք իմպրովիզներ անելու և ոտքի վրա բառերն ընտրելու ձեր ունակութ յան վրա:Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ ու ներդաշնակ ժամանակ է լինելու: Դուք կսկսեք ձեր կյանքը դեպի լավը փոխել, ընդ որում՝ դա հանգիստ, առանց ավելորդ շտապողականության, հաջողության հանդեպ լիակատար վստահությամբ կանեք: Շրջապատ ողները կզգան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Չի բացառվում հետաքրքիր առաջարկներ ստանաք: Այս շրջանը հարմար կլինի ընտ անեկան գործերի համար: Հարազատների և մյուս մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։