մի հետաքրքիր թեստ, որը կօգնի պարզել, թե կարող է արդյոք մարդը մոռանալ ողջամտության մասին և տրվել զգացմունքներին:
1. Հե՞շտ է արդյոք ձեզ հետ ծանոթանալ:
· Ես բաց եմ շփման համար միայն, եթե մարդուն հաջողվում է ինձ վրա տպավորություն գործել-2
· Սովորաբար նախընտրում են անծանոթների հետ չշփվել-3
· Գուցե և չհրաժարվեմ որևէ յուրօրինակ ու հետաքրքիր առաջարկից-1
2. Ըստ ձեզ՝ սերն առաջին հայացքից՝
· Տենդ է՝ պայմանավորված հորմոնների «մոլեգնումով»-2
· Երկնային պարգև է-1
· Ուրվական է, որի մասին բոլորը խոսում են, սակայն քչերն են տեսել-3
3. Այս պնդումներից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ.
· «Վերջին սերն ամենասպասվածն է»-2
· «Մարդն անկեղծ սիրում է միայն առաջին անգամ»-3
· «Յուրաքանչյուր նոր սեր յուրովի հետաքրքիր է ու հիասքանչ»-1
4. Ստորև ներկայացված արտահայտություներից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ:
· «Արյան մեջ ցանկության կրակն է վառվում»-1
· «Երբ կգա գարունը, չգիտեմ…»-2
· «Սերը մատանի է, իսկ մատանին չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ»-3
5. Ի՞նչ երազներ եք ավելի հաճախ տեսնում:
· Ռոմանտիկ-1
· Անհետաքրքիր-3
· Էրոտիկ-2
6. Կարո՞ղ եք արդյոք սիրահարվել մարդուն՝ նրա ձայնի շնորհիվ:
· Հնարավոր է-3
· Ոչ, չեմ կարծում-2
· Նման դեպք արդեն պատահել է-1
7. Ի՞նչ կարծիքի եք ծովափնյա սիրավեպի մասին:
· Դրանք չեն հետաքրքրում ինձ-3
· Նման արկածները անկրկնելի հույզեր են հաղորդում-1
· Նորմալ երևույթ է, եթե մարդը միայնակ է-2
8. կարևո՞ր է արդյոք ձեզ համար ռոմանտիկան:
· Շա՛տ-1
· Երբեմն այն հարկավոր է-3
· Ես առանց դրա էլ կարող եմ ապրել-2
9. Պատրա՞ստ եք արդյոք որևէ խենթ քայլի՝ ձեզ դուր եկած մարդու սիրտը գրավելու համար:
· Հնարավոր է-3
· Կարծում եմ՝ ոչ-2
· Կարծում եմ՝ այո-1
10. Ե՞րբ եք առաջին անգամ սիրահարվել:
· Դեռահասության շրջանում-1
· Երիտասարդ տարիքում-2
· Հասուն տարիքում-3
Այժմ հարկավոր է հաշվել միավորները
10-16 միավոր
Ամենայն հավանականությամբ ձեզ համար զգացմունքները տարերք են, որոնք առջև դուք անպաշտպան եք: Մի իմաստուն ասել է. «Սիրահարվածությունը ներխուժում է զավթողի նման և իր ուզածի պես փոխում է գրաված բոլոր հողերը»: Հնարավոր է՝ դուք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեք ընտրություն կատարելիս, քանի որ ոչ բոլերն են «սպիտակ ձիով ասպետ» կամ «արքայադուստր»:
17-23 միավոր
Ձեզ դժվար է անվանել հեշտությամբ սիրահարվող մարդ: Երբեմն դուք չափազանց ռացիոնալ եք ու զգույշ: Հիշե՛ք, որ սերը մարդկանց երջանկացնում է, իսկ համբույրը թույլ է տալիս հոգու մի մասնիկը փոխանցել սիրելիին: Աշխատեք դեն նետել ավելորդ մտքերը: բանականություը կարող է հուշել, թե ինչից է հարկավոր խուսափել, սակայն միայն սիրտը կարող է ասել, թե ինչ է պետք անել:
24-30 միավոր
Կայունությունը լավ գիծ է, սակայն այն, որպես կանոն, լինում է երեք տեսակի: Կա՛մ մարդը կայունությունը համարում է պարտավորվածություն, կա՛մ նա անընդհատ նոր գծեր է բացահայտում զուգընկերոջ մեջ, կա՛մ նրա կայունությունը միայնության մեջ է: Եթե կարծում եք, որ ձեզ համապատասխանում է երկրորդ տարբերակը, ապա ամեն ինչ հիանալի է, հակառակ դեպքում՝ հարկավոր է սրտին հնարավորություն տալ: