Վերջերս համացանցում տեսանք մի երիտասարդ աղջկա գրառում ու որոշեցինք կիսվել՝ ձեր կարծիքը իմանալու համար:
Սկեսուրս ունի երկու որդի, երկուսն էլ ամուսնացած են: Ամուսնուս եղբայրն արդեն երեխա ունի, մենք դեռ ոչ, քանի որ 5 ամիս առաջ ենք ամուսնացել ու դեռ շատ երիտասարդ ենք՝ ծնող դառնալու համար, բացի այդ չունենք մեր բնակարանը, վարձով ենք ապրում: Ու օրեր առաջ սկեսուր մայրիկս հայտնեց, որ երեխայի է սպասում, աղջիկ է ունենալու: Ախր նա արդեն 43 տարեկան է: Գոնե իր որդիներին օգնեն, աջակցեն գումարով, որ կարողանանք տուն գնել, այդ տարիքում երրորդ երեխա են ունենում: Իսկ հետո, երբ նրանք ծերանան կամ էլ չլինեն, ո՞վ է այդ երեխային պահելու: Մի՞թե ես, նրանց որդու կինը… Չեմ ուզում:
Ես համարում եմ, որ սկեսուրս շատ ծեր է ծննդաբերելու համար, ու երեխա ունենալը երիտասարդների համար է, ոչ թե տարիքով կանանց:
Ամուսինս ինձ չի հասկանում, ասում է, որ իր ծնողների նեղ անձնական գործերին չի միջամտի, բայց ես գիտեմ, որ շատ է ամաչում այդ ամենի համար: Ո՞ր մի տղամարդը կցանկանա ամոթով մնալ ընկերների մոտ:
Հետո որոշեցի սկեսուրիս հետ խոսել: Ասում եմ, մեծ մարդիկ եք, գոնե գնայիք ձեր գյուղի տուն, հանգիստ ապրեիք ամուսիններով, մենք էլ տեղափոխվեինք ձեր բնականարան, երեխա ունենայինք: Բացի այդ, միանգամից ասացի, որ չեմ պատրաստվում հետագայում պահել նրանց աղջկան: Ի պատասխան սկեսուրս ասաց.
—Եթե մենք ժամանակից շուտ հեռանանք կյանքից, իսկ մեր երեխան մնա միայնակ, թող տանեն մանկատուն, եթե որդիներս նեխած ու փոքրոգի կանանց հետ են ամուսնացել:
Չեմ պատկերացնում, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, բայց սարսափելի ամաչում եմ սկեսուրիս փոխարեն: