Տանտիրուհու փնթիությունը իսկույն աչքի է ընկնում: Ինձ անհրաժեշտ է ընդամենը մի քանի րոպե հասկանալու համար՝ արդյոք տանտիկինը փնթի է թե մաքրասեր: Ձեր տանը ևս ուշադրություն դարձրեք տվյալ հատվածներին, որ հյուրերի մոտ սևերես չմնաք:

Միջանցք
Երբեմն մտնում ես որևէ մեկի տուն ու տեսնում, որ միջանցքում կոշիկներ են թափթփված, այն էլ կեղտոտ: Նայում ես կախիչին, տեսնում տասնյակ վերնահագուստ, պայուսակներ, անձրևանոցներ, տոպրակներ, հետո հայացք ես գցում դռան դիմացի գորգիկին, ու հայտնաբերում, որ դա էլ է փոշու մեջ կորած…
Իրեն լավ տնային տնտեսուհի համարող կինը միշտ հետևում է, որ իր միջացնքում երբեք քաոս չտիրի:

Դռներ
Չգիտես ինչու, շատերը չեն հիշում դռների մասին: Հաճախ եմ տեսնում, որ դռների բռնակները, հենց դուռն էլ կորած են լաքաների մեջ: Լավ տնային տնտեսուհին հետևում է դրանց մաքրությանը:

Սանտեխնիկա, լոգասենյակ
Հյուր գնալիս մտնում ենք լոգասենյակը՝ ձեռքերը լվանալու համար: Ու անկախ մեր կամքից նայում ենք սանտեխնիկային: Եթե վաննան, լվացարանը, զուգարանակոնքը կեղտոտ են, ուզում եմ իսկույն դուրս գալ այդտեղից:
Նաև ուշադրություն եմ դարձնում սրբիչների տեսքին ու հոտին: Ցավոք, եղել են դեպքեր, երբ պարզապես դուրս եմ եկել լոգասենյակից՝ առանց ձեռքերս չորացնելու:
Բնականաբար չեմ խոսում տան հատակի մասին. չպիտի լինի մանր փոշի, փշուրներ: Նաև պարտադիր ուշադրություն եմ դարձնում հայելիների ու ափսեների մաքրությանը:
Իսկ դուք կարևորու՞մ եք տան մաքրությունը, որտեղ հայտնվել եք հյուրի կարգավիճակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը