Մի կրկնեք այս 3 սխալները, և ձեր լվացքի մեքենան դեռ երկար կծառայի

Այս սխալները շատերն են թույլ տալիս, սակայն հիմա սովորել եմ լվացքի մեքենայի հետ վարվելու ճիշտ ձևը, և ձեզ էլ կարող եմ պատմել, թե ինչպես անել, որ իրերը անթերի լվացվեն, իսկ մեքենան երկար ծառայի:

Առաջին հերթին, չի կարելի օգտագործել փափկեցուցիչ, եթե լվանում եք խոնավություն չներծծող գործվածքներ: Փափկեցուցիչն էլ ավելի կխոչընդոտի խոնավության ներծծմանը, և իրը լավ չի պարզաջրվի:

Եվս մի կանոն, որը չարժե անտեսել. լվացքի ցիկլի ավարտվելուն պես դռնակը որոշ ժամանակով բաղ թողեք: Այլապես դռնակի կողքի հատվածներում բորբոս կառաջանա, իսկ դրանից ազատվելը այնքան էլ հեշտ չէ:

Մի մոռացեք հետևել իրերի քաշին: Արտադրողը իզուր չի նշում, թե քանի կիլոգրամ հագուստ է կարելի լցնել թմբուկի մեջ: Մի գերազանցեք թույլատրելի սահմանը: Հակառակ դեպքում մեծ ծանրաբեռնվածություն կստեղծեք շարժիչի վրա, դա էլ իր հերթին կհանգեցնի մեքենայի՝ շարքից դուրս գալուն:

Բացի այդ չափից ավել լցված թմբուկը թույլ չի տա, որ բոլոր իրերը լավ լվացվեն ու պարզաջրվեն:

Այս կանոնների շնորհիվ ձեր լվացքի մեքենան դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ ձեր օգնականը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։