ՄԱՐՏԻ 25-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

**Խոյ**. Հնարավոր է նոր հետաքրքիր առաջարկներ ստանաք, որոնք կվերաբերեն աշխատանքին: Մինչեւ վերջնական որոշում կայացնելը յոթ անգամ մտածեք: Կարող եք նույնիսկ թայմ-աուտ վերցնել եւ որոշում կայացնել օրվա վերջում:

 

**Ցուլ**. Չափիդ դուրս շատ գործ եք վերցնում ձեզ վրա: Աշխատեք այս օրն անցկացնել հանգստանալով: Հոգ տարեք սեփական առողջության հանդեպ: Չեղյալ հայտարարեք այն բոլոր հանդիպումները, որոնք ձեզ անհանգստություն են պատճառում:

**Երկվորյակ**. Այն գործերը, որոնք նախատեսել եք, որ այսօր պետք է կատարեք, կհասցնեք ժամանակին: Կարող եք նույնիսկ մի քիչ ռիսկային հարցեր կարգավորել: Սիրելի անձնավորության հետ հարաբերությունները այնքնա էլ անամպ չեն: Ճիշտ կանեք շատ նրբանկատորեն պարզաբանեք իրավիճակը հետագա սրացումներից խուսափելու համար:

 

**Խեցգետին**. Լավ ժամանակաշրջան է կառուցողական շփումների եւ բանակցությունների համար: Խուսափեք ամեն տեսակ վեճերից եւ հարաբերություններ պարզելուց: Կոնֆլիկտներում դուք դժվար թե հաղթող լինեք: Իսկ պարտությունն էլ կլինի բավականին ծանր եւ ցավոտ:

 

**Առյուծ**. Այսօր փորձեք չքննարկել սեփական խնդիրները մյուսների հետ: Հեռու մնացեք առհասարակ որեւէ քննարկումներից, այլապես կհարվածեք շատերի շահերին եւ արդյունքում կհայտնվեք կոնֆլիկտների մեջ:

 

**Կույս**. Ձեր կյանքի հորիզոնում ամպրոպներ չեն կանխատեսվում այսօր: Ավելի շուտ կլինի հավասարակշռված օր: Օրը նվիրեք ապագայի պլաններ կազմելուն, տնային գործերը կատարելուն: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի:

Օրվա աստղագուշակ | General News

**Կշեռք**. Բարենպաստ ժամանակ է, որպեսզի զբաղվեք սեփական պլանների իրականացմամբ: Կարող եք հասնել զգալի հաջողությունների, հուսալով նաեւ մտերիմների աջակցությանը: Սեփական գործողություններում, ակայն պահպանեք էթիկական նորմերը: Հեռու մնացեք այլ մարդու մասին կարծիք հայտնելուց:

 

**Կարիճ**. Օրը կարող է չափազանց արդյունավետ լինել ձեր համար: Ինքներդ կզգաք անբավարարվածություն, սակայն իրականում ամեն բան հիանալի է գնում: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

 

**Աղեղնավոր**. Օրը կլինի աստիճանաբար խորացող հակասություններով լի: Նորությունները կամ անակնկալ իրադարձությունները կստիպեն, որպեսզի արագ կազմակերպվեք եւ մտենք արագ արձագանքման վիճակի մեջ: Ընտրեք ամենակարեւոր գործերը եւ այսօր զբաղվեք միայն դրանցով:

 

**Այծեղջյուր**. Այսօրվա համար պլանավորեք ընդամենը երկու-երեք անելիք, իսկ մնացածը հետաձգեք: Գործընկերների գործողությունները կամ անգործությունը կարող են վնասելձեզ, այնպես որ ուշադիր եղեք: Կարող եք զբաղվել անձնական կյանքի խնդիրներով:

Օրվա աստղագուշակ - FreeNews

**Ջրհոս**. Օրը հարմար է ընտանեկան գործերով զբաղվելու, տանը վերադասավորումներ կատարելու համար:Կարող եք գնալ հանդիպումների, նշանակել ժամադրություններ: Չափազանց ինքնաքննադատաբար եք տրամադրված, տեմպը թուլացնել է պետք:

 

**Ձկներ**. Օրը կանցնի արագ ռիթմով եւ կլինի հագեցած տարբեր իրադարձություններով: Շատ ուժեր կծախսեք այսօր: Օրվա ընթացքում կլինեք նյարդայնացած եւ նույնիսկ սիրելիի ներկայությունը ձեզ կնյարդայնացնի: Պահպանեք հավասարակշռությունը եթե չեք ուզում հարաբերություններ փչացնել տեւական ժամակով:

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։