Հայաստանում թևը բառի բուն իմաստով ավելացնելու վիրահատություն է կատարվել: Կեցցե Հայաստանի բժշկությունը

31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը, որը քարի արտադրամասում աշխատելիս մնացել էր հաստոցի տակ: Արտավազդ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, ժամը 16:30-ի սահմաններում: Ժորային Թալինից անմիջապես տեղափոխել են Երևան:

Ըստ նրա՝ այստեղ շատ գրագետ է աշխատել շտապ օգնության թիմը: «Վիրահատությունը կատարվել է երկու խմբով, ու արդյունքը հիանալի է:

Ոչ մի տաղանդավոր վիրաբույժ չի կարող գնալ նման վիրահատության, եթե թիկունքում չունենա նման թիմ»,- նշեց վիրաբույժը:

Արտավազդ Սահակյանը պատմեց, որ երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես սկսվել են վերակենդանացման աշխատանքները, բժիշկների մի խումբն աշխատել է անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու, որպեսզի ժամանակի կորուստ չլինի. 2,5 ժամ հետո արդեն արյան շրջանառությունը վերականգնվել է:

«Վիրահատությունը հաջող է անցել, երիտասարդի վիճակը համապատասխանում է իր ստացած տրավմայի և տարած վիրահատության հետ, քանի որ ցանկացած անդամահատում բերում է սթրես, շոկային վիճակ, արյան մեծ կորուստ:

Այստեղ պետք է ռիսկի գնալ, ճիշտ հաշվարկ անել, պետք է իմանալ արդյունքը լավ կլինի՞, թե ոչ: Կարծում եմ՝ այստեղ մենք ճիշտ վարվեցինք»,- նշեց միկրովիրաբույժը և հավելեց. «Երիտասարդը բավականին լավատես է, անգամ այդ ծանր պահերին իրեն տղամարդու պես էր պահում: Շատ կարևոր է, որ հիվանդը հավատա բժշկին և լավատես լինի»:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։