Սածիլները ջրում եմ սոխի կեղևի թուրմով. բույսը առողջանում է, ամրանում, դառնում վառ կանաչ

Խորհուրդ է տրվում սածիլները սնուցել 10-14 օրը մեկ: Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է բնական պարարտանյութ պատրաստել, որը կարող եք օգտագործել ինչպես տնկելուց առաջ, այդպես էլ հետո:

Պատրաստվում է սոխի կեղևի և շաքարավազից

Սոխի կեղևը ամենաբնական պարարտանյութերից մեկն է, հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, մակրո և միկրոտարրերով, որոնք անհրաժեշտ են բույսի լիարժեք աճի համար:

Սոխի կեղևը պարունակում է ֆիթոնիդներ, օրինակ, կվարցետին, որը հարուստ է բակտերիցիդ հատկություններով և օգնում խուսափել սնկային հիվանդություններից: Երկրորդ բաղադրիչը՝ շաքարավազ, որը հողի մեջ բաժավում է գլյուկոզայի և ֆրուկտոզայի, ապահովում է բույսերի կյանքի համար կարևոր պրոցեսներ: Գլյուկոզան նոր տերևների առաջացման, նաև արմատների համակարգի ձևավորման համար հիմք է հանդիսանում:

Սոխի կեղևից թուրմ պատրաստելու համար 1 մեծ սոխի կեղևը լցնել 1լ եռման ջրի մեջ և թրմել 2 օր:

Քամել թուրմը, ավելացնել 1թ.գ. շաքարավազ և խառնել՝ մինչ լիարժեք լուծվելը:

Այս պարարտանյութը կարող եք կիրառել ինչպես արմատները սնուցելու, այդպես էլ տերևները մշակելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։