Ինչպես կորիզից կիտրոնի ծառ աճեցնել. կիսվում եմ խորամանկությամբ

Պարզվում է, տնային պայմաններում կիտրոնի ծառ աճեցնելը բավականին հեշտ գործ է, եթե իմանաք ճիշտ ձևը և չմոռանաք պատշաճ խնամքի մասին:

Հաջորդ անգամ կիտրոն վայելելուց հետո աղբը մի գցեք կորիզները, դրանք կարող են դառնալ ձեր սեփական ծառի սկիզբը: Անգամ ձմեռային ամիսներին ծառը կարող է ծաղկել՝ հաղորդելով տանը անուշ բույր ու թարմություն: Միշտ կանաչ տերևներով ու սպիտակ ծաղիկներով կիտրոնը ոչ միայն կզարդարի ձեր ինտերիերը, այլև կլոր տարի կապահովի օգտակար պտուղներով:

Ընտրեք 12-15 խոշոր առողջ կորիզ, առանց տեսանելի վնասվածքների: Մաքրեք, որ կիտրոնի մնացորդներ չլինեն, դրեք տաք, բայց ոչ եռման ջրի մեջ, թողեք ամբողջ գիշեր:

Ծաղկամանի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք, որ պարտադիր լինեն դրենաժային անցքեր՝ ջրի գոյացումից խուսափելու համար: Օգտագործեք ցածր թթվայնությամբ հող, հարմար է նաև կակտուսի համար նախատեսված հողը:

Ընտրեք լուսավոր ու տաք տեղ, որտեղ կիտրոնը բավարար քանակությամբ արև կստանա: Անհրաժեշտության դեպքում կարող եք ֆիթո լամպ օգտագործել:

Նախապես թրջած կորիզները դրեք հողի մեջ՝ 2 սմ խորությամբ, թեթև խոնավեցրեք հողը: Ծածկեք ծաղկամանը թաղաթով՝ դրա վրա նախապես անցքեր անելով, որպեսզի ներսը օդափոխվի: Պարբերաբար խոնավեցրեք հողը: Սերմերը կծլեն մոտ երկու շաբաթից:

Կիտրոնը ջրեք շաբաթական 1 անգամ՝ խուսափելով գերխոնավեցումից: Պարբերաբար պարարտացրեք ազոտ պարունակող նյութերով:

Սովորաբար առաջին պտուղներն աճում են 3 տարի հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։