Զբոսանքից հետո կոշիկներիս մեջ օճառ եմ դնում. այս խորամանկության մասին պապիկիցս եմ իմացել

Ակտիվ շարժվելու արդյունքում մաշկի վրա առաջանում է քրտինք, հատկապես արագ դա տեղի է ունենում փակ կոշիկների մեջ: Քրտինքը բակտերիաների բազմացման համար անթերի միջավայր է, այդ պատճառով էլ այն հանգեցնում է տհաճ հոտի առաջացման, եթե կանոնավոր կերպով մաքրում չի կատարվում: Հատկապես բարդ է սպորտային կոշիկների դեպքում, քանի որ անգամ լվանալուց ու չորացնելուց հետո հոտը հաճախ պահպանվում է:

Խնդիրը լուծելու համար վերցնում եմ սովորական օճառ՝ երկու կտոր: Ամեն անգամ տուն գալիս յուրաքանչյուր կոշիկիս մեջ դնում եմ օճառի մեկական կտոր ու այդպես թողնում՝ մինչև հաջորդ անգամ հագնելը:

Ինքներդ էլ փորձեք ու կտեսնեք, որ շատ շուտով հոտից անգամ հետք չի մնա:

Այս մեթոդը ինձ դուր է գալիս արդյունավետության ու հասանելի լինելու համար, բացի այդ հիմա դրա շնորհիվ սկսել եմ ավելի հազվադեպ լվանալ կոշիկներս: Կարծում եմ, դուք էլ գիտեք, որ հաճախ լվանալու հետևանքով սպորտային կոշիկները ավելի շուտ են փչանում ու մաշվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։