Օրերս կնոջս հետ այցելել էինք կենցաղային տեխնիկայի խանութ, որպեսզի տեսնենք նոր մոդելներ: Ուշադրությունս գրավեց մի ոճային գազօջախ:
Վաճառող-խորհրդատուն մեծ ոգևորությամբ պատմում էր տվյալ տեխնիկայի առավելությունների մասին, ու այդ ժամանակ էլ բացահայտեցի, թե ինչի համար է ներքևի պահարանը:
Շատերը դրա մեջ պահում են սպասքեղեն, բռնիչներ, սրբիչներ, սակայն պահարանն ունի ավելի հետաքրքիր գործառույթ:
Գազօջախի կոնստրուկցիան միացրած ժամանակ թույլ է տալիս պահել տաքությունը ներքևի պահարանում:
Այսինքն երբ միաժամանակ մի քանի ուտեստ եք պատրաստում, եթե մեկն արդեն պատրաստ է, կարող եք դնել պահարանի մեջ, որ չսառի՝ մինչ մատուցելը:
Գուրամնները ևս մի խորամանկություն են հնարել. ափսեն դնում են պահարանի մեջ, մինչ եփվում է ուտելիքը, որպեսզի ափսեի մեջ լցնելուց հետո արագ չսառի:
Սակայն հաշվի առեք, որ պահարանը շատ թույլ է տաքանում, երբ օգտագործում եք վերևի հատվածը: Այն տաքանում է ջեռոցը միացնելու ժամանակ:
Դա ունի իր դրական կողմերը, սակայն մենք ավելի հաճախ օգտագործում ենք վերևի մասը, այլ ոչ թե ջեռոցը: Կարծում եմ, կլինեն ժամանակակից մոդելներ, որոնք տաքացնում են նաև այդ պահարանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը