Առաջարկում ենք խնձորից և գազարից պատրաստված բնական հյութի բաղադրատոմս, որն անթերի է և թարմ վիճակում խմելու, և ձմռան համար պահածոյացնելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1կգ գազար
- 500գ խնձոր
- շաքարավազ՝ ըստ ցանկության
- 1թ.գ. կիտրոնաթթու
Պատրաստման եղանակ.
Խնձորն ու գազարը խոշոր կտրատել: Լցնել 2,5լ տարողությամբ կաթսայի մեջ: Ավելացնել մոտ 200գ շաքարավազ և լավ խառնել:

Ջոր լցնել և կաթսան դնել միջին կրակին: Եփել փակ կափարիչով, մոտ 40 րոպե, մինչ գազարը կփափկի: Վերջում ավելացնել կիտրոնաթթուն:

Այժմ ամբողջը մանրացնել բլենդերով՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Հյութը պատրաստ է օգտագործման:

Եթե ուզում եք պահել ձմռան համար, տաք վիճակում լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ և փակեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը