Արդեն երկար տարիներ օգտագործում եմ պարարտացման այս եղանակը, ու արդյունքը ինձ միշտ գոհացնում է: Անհրաժեշտ բոլոր բաղադրիչները կգտնեք ձեր խոհանոցում:
Որպես կանոն ուտելուց հետո սեղանին միշտ մնում են փշուրներ, հացի կտորներ: Դրանք քիչ-քիչ հավաքեք, չորացրեք, և հետագայում օգտագործեք բույսերի պարարտացման համար:
10լ դույլի մեջ ես դնում եմ մոտավորապես կես հաց և 1 կգ կարտոֆիլի կեղև: Այնուհետև 3լ բանկայի մեջ լցնում եմ չոր խմորիչ՝ 1 տուփ, շաքարավազ՝ 2 ճ.գ.: Մի քիչ ջուր եմ լցնում ու թողնում մի քանի ժամով:
Երբ վրան առաջանում է փրփուրի շերտ, լուծույթը լցնում եմ հացի ու կարտոֆիլի կեղևի տարայի մեջ, մինչ եզրերը գոլ ջուր ավելացնում, փակում ու թողնում 1 շաբաթով արևոտ տեղում: Ստացվում է կոնցենտրացված լուծույթ, ու այն չի կարելի օգտագործել մաքուր վիճակում:
Լուծույթը խառնում եմ ջրի հետ՝ 1:9 հարաբերակցությամբ, ու յուրաքանչյուր ճյուղը ջրում
Ի դեպ այս լուծույթը հարմար է նաև հատապտուղների ճյուղերը ջրելու համար, երբ դեռ ծաղկման շրջանն է:
Արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները. բույսերի աճը կարագանա, բույսը առողջ կլինի, լավ բերք կտա:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը