Ոչ մի դեպքում մի կրկնեք այս տարածված սխալը. այդպես լոլիկի բերքը նվազում է 2 անգամ

Եթե զբաղվում եք լոլիկ աճեցնելով՝ հավանաբար դուք նույնպես գործում եք այս սխալը: Սպասում եք, որ սածիլները աճեն, հետո տեղափոխում եք հողի մեջ, սակայն հետո հայտնաբերում եք, որ այնքան էլ լավ չեն աճում: Պարզվում է, հողի մեջ տեղափոխելուց հետո չի կարելի չարաշահել ջրի քանակը:

Այսինքն հողի մեջ տնկելուց հետո լոլիկի սածիլները երկու շաբաթվա ընթացքում առատ ջրելու կարիք չկա: Դա կարող է հանգեցնել արմատների գերխոնավեցմանը և դժվարացնել դրանց նորմալ զարգացումը:

Բույսի արմատներին պահանջվում է խոնավություն՝ անհրաժեշտ սննդանյութեր ստանալու համար: Սակայն եթե արմատները մշտապես գտնվեն խոնավ միջավայրում, կարող են դադարել զարգանալ, կամ նույնիսկ փտել:

Սածիլները հողի մեջ տեղափոխելուց հետո առաջին անգամ պետք է ջրել միայն ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ անց: Այդքան ժամանակը բավարար է, որ արմատները սկսեն ակտիվ աճել: Իսկ հաճախակի ջրելով՝ կարող եք դժվարացնել արմատային համակարգի զարգացումը, ինչպես նաև կանխարգելել աճը: Արդյունքում բերքը կլինի երկու անգամ պակաս, քան կարող էր լինել արմատների ազատ ու ակտիվ զարգացման դեպքում:

Սածիլները տնկելիս լավ խոնավեցրեք փոսիկը, տեսադրեք:

Այս մոտեցման շնորհիվ կարող եք չանհանգստանալ լոլիկի բերքի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։