Այս 1 նյութի շնորհիվ մեկընդմիշտ ազատվել եմ հողամասի մրջյուններից

Սեզոնը նոր է բացվել, դեռ գարուն է, բայց արդեն պետք է սկսել պայքարել անցանկալի հյուրերի դեմ: Ամենուր տարածվում են մրջյուններ՝ փչացնելով բույսերը, ծաղիկները: Հիմա կպատմեմ, թե որն է մրջյունների դեմ պայքարում լավագույն միջոցը:

Եթե դուք էլ ինձ նման չեք ուզում քիմիկատներ օգտագործել, ուրեմն կիրառեք իմ առաջարկած հնարքը, որը չի պահանջում մեծ ֆինանսական ծախսեր:

Կծու պղպեղ՝  այրող համով

Պղպեղի հենց այս տեսակն եմ աճեցնում, չորացնում ու աղում, դրանով էլ պայքարում եմ մրջյունների դեմ:

Հարկ է նշել, որ պղպեղն աղալը բարդ գործ է, կծու փոշին կարող է լցվել աչքերի ու քթի մեջ: Աղալիս պարտադիր կրեք ակնոց և ռեսպիրատոր:

Աղացած պղպեղն օգտագործելը հեշտ է. Այն կարող եք լցնել մրջյունների բույների վրա, մարգագետինների միջև, նաև մշակել մարգագետինների պարագիծը:

Կարող եք նաև մրջյուններից ազատվելու համար նախատեսված թուրմ պատրաստել:

Անհրաժեշտ է 50գ աղացած պղպեղ և 1լ ջուր: Պղպեղը լցրեք ջրի մեջ, եռացրեք կես ժամ և թրմեք 1 օր: Օգատոգործելուց առաջ թուրմը խառնեք ջրի հետ՝ 1:10 հարաբերակցությամբ: Ստացված խառնուրդով մշակեք բույսերը: Մի անհանգստացեք, որ մշակումը կազդի բերքի համի վրա. պղպեղը լվացվում է տեղացող անձրևների շնորհիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։