**Խոյ.** Օրը հաջող է դասավորվում և ձեզ հնարավորություն տալիս դրսևորվել լավագույն կողմերով: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ: Հարմար օր է ուղևորությունների համար, այդ թվում և՝ արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար:
**Ցուլ.** Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար:
**Երկվորյակ.** Գործեք վճռական՝ դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը: Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհանձնվեք՝ խնդիրները լուծելու ձևերը միևնույն է՝ կգտնվեն, դրա հետ մեկտեղ էլ, ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև՝ անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:
**Խեցգետին.** Այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե դուք նրբանկատ և ուշադիր չլինեք: Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները:
**Առյուծ.** Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից խուսափել կօգնի մանրուքները նկատելու ձեր ունակությունը՝ անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ՝ վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության:
**Կույս.**Դուք լի եք կենսական եռանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ՝ փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ:
**Կշեռք.** Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ’ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում: Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը, այլև՝ հաճույքով օգնում շրջապատին: Օրը լի է անակնկալներով, հիմնականում՝ հաճելի:
**Կարիճ.** Սա ամենաթեթև և հաջող օրերից չէ, սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով: Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո, ուղղակի ուժասպառ կլինեք:
**Աղեղնավոր.** Հանգիստ և հաճելի օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հնարավորություններ: Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք և բաց չթողնել շանսերը: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով:
**Այծեղջյուր.** Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև՝ նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել: Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում եք գերակայությունները:
**Ջրհոս. **Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտության կհաստատեք նոր և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն: Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք:
**Ձկներ. ** Հաջող և խոստումնալից օր է, և դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել՝ անհաջողությունների չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ: