Լոգախցիկն օգտագործեցինք 2 տարի, իսկ հիմա այն հանեցի ու գցեցի աղբը… Նույնիսկ անվճար չեմ վերցնի նորը… Բացատրում եմ՝ թե ինչու

Մոտ երկու տարի առաջ, երբ վերանորոգում էինք մեր բնակարանը, որոշեցինք հանել հին վաննան ու փոխարենը լոգախցիկ տեղադրել: Մտահղացումը անթերի էր թվում. լրացուցիչ տեղ, նորաոճ դիզայն, հարմարավետություն:

Սակայն շահագործման ընթացքում մի շարք խնդիրների բախվեցինք, որոնց մասին էլ ուզում եմ պատմել.

  • երկար տարիներ մեզ ծառայած հին վաննան հանելու համար շատ ջանքեր պահանջվեցին;
  • նոր սալիկների տեղադրումը մի քանի օր պահանջեց: Քանի որ տվյալ հարցում փորձ չունեի, պրոցեսը դանդաղ էր ընթանում: Լոգախցիկի տեղադրման ժամանակ հաշվի չառանք մի քանի մանրուքներ, ու օգտագործման առաջին իսկ օրը այն ջուր էր բաց թողնում;
  • մի քանի օր օգտագործելուց հետո հասկացանք, որ ջրի ճնշումը բավարար չէ, կային նաև ջերմաստիճանի կարգավորման հետ խնդիրներ;
  • ամեն օգտագործումից հետո ապակիները պետք էր լվանալ, քանի որ մնում էին ջրի և օճառի հետքեր, ու դա բարկացնում էր;
  • մի քանի ամսից դռնակները սկսեցին դժվարությամբ բացվել, քանի որ դետալները շարքից դուրս էին եկել;
  • լոգախցիկը այնքան էլ կայուն ու ամուր չէր, ինչպես որ թվում է առաջին հայացքից: Լողանալիս դա շատ է զգացվում:

Հիմա նորից տեղադրել ենք եր հին վաննան, պարզապես ներկել ու կարգի ենք բերել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։