Այսօր կպատմենք սխտորի պարարտացման լավագույն ու հասանելի միջոցների մասին: Սովորաբար պարարտանյութը կիրառում են ապրիլ-մայիս ամիսներին: Այդ ընթացքում բույսերին ավելի շատ ազոտ է անհրաժեշտ, որպեսզի կանաչ զանգվածն ավելանա: Եթե հողի մեջ կա ազոտի պակաս, բույսերը թույլ տեսք են ունենում, տերևները դեղնում են:
Ահա առաջին պարարտացման համար ամենատարածված նյութերը
Ամոնիումային սելիտրա (Селитра Аммиачная)
Հիանալի ազոտային պարարտնայութ, որը կարող եք օգտագործել բույսի առաջին պարարտացման համար: Այն պարունակում է ինչպես հեշտ յուրացվող, այդպես էլ երկար ազդեցությամբ ազոտ: 2ճ.գ. պարարտանյութը պետք է լուծել 10լ ջրի մեջ:
Անուշադրի սպիրտ կամ ամոնիում
Ազոտ պարունակող նյութ է: Պարարտանյութ պատրաստելու համար 3 ճ.գ. 10% ամոնիում լուծել 10լ ջրի մեջ և ջրել բույսերը:
Ամոնիումի սուլֆատ
Եվս մի հրաշալի պարարտանյութ սխտորի համար, որը պարունակում է մեծ քանակությամբ ազոտ և ծծումբ: Ծծումբը հեշտացնում է բույսերի կողմից սննդանյութերի յուրացման գործընթացը, պաշտպանում է փտելուց:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը