Սպիտակ գույնը համարվում է բազային : Ձյունաճերմակ երանգով տարբերվող իրեր կան գրեթե բոլորի պահարանում, անկախ սեռից ու տարիքից: Սակայն, ցավոք, սպիտակ իրերը արագ են կորցնում գրավիչ տեսքը, ստանում են մոխրագույն կամ դեղին երանգ:
Հատկապես եթե երեխաներին եք հագցնում սպիտակ իրեր, դրանք կարևորէ պարբերաբար լվանալ հատուկ նյութերով:
Բորաթթու
Միջոց, որ կա բոլոր դեղատներում: Թթուն ներթափանցում է գործվածքի մեջ ու հեռացնում անգամ հին լաքաները: Անհրաժեշտ է վերցնել 1-2 տու բորաթթու ու լուծել 10լ ջրի մեջ: Անհրաժեշտ է խառնել՝ մինչ լիրաժեք լուծվելը:
Այնուհետև համասեռ լուծույթի մեջ դնել իրերը ու սպասել երկու ժամ: Դրանից հետո կարող եք լվանալ ինչպես ձեռքով, այդպես էլ լվացքի մեքենայով:
Ահա ևս մի սպիտակցնող միջոց
Դույլի մեջ լցնել տաք ջուր և մեջը լցնել մոտ 200գ լվացքի փոշի: Հին բաժակի մեջ ջուր լցնել և ավելացնել մարգանցովկայի մի քանի բյուրեղիկ: Լավ խառնեք, որ մարգանցովկան լիարժեք լուծվի, ստացվի բաց վարդագույն հեղուկ:
Մարգանցովկայի լուծույթը լցնել լվացքի փոշիով ջրի մեջ, ախռնել: Մեջը դնել իրերը ու ծածկել տոպրակով: Սպասել մինչ սառելը և պարզաջրել:
Իրերը այնքան սպիտակ կլինեն, որ կարծես նոր գնված լինեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը