Եթե պետք է հալեցնել ձուկ կամ միս, կիրառեք այս խորամանկությունները

Խորամանկություններ, որոնց մասին գիտեն միայն փորձառու խոհարարները:

Հաճախ է պատահում, երբ անհրաժեշտ է արագ մի բան պատրաստել, սակայն հիմնական բաղադրիչը սառած է: Եթե պետք է հալեցնել ձուկ կամ միս, կիրառեք այս խորամանկությունները:

Կիսվում ենք գաղտնիքներով, որոնք, համոզված ենք, ձեզ ևս օգտակար կլինեն:

Ձկան արագ հալեցում

Ձուկն ու միսը գրեթե նույն կերպ են հալեցնում, սակայն ձկան դեպքում շաքարավազի փոխարեն օգտագործվում է աղ: Գործողությունները հետևյալն են.

. 1.5լ ջուր տաքացնել՝ մինչ 40 ջերմաստիճանի;
.  ջուրը լցնել մեծ տարայի մեջ, ավելացնել 3ճ.գ. մանր կամ ծովի աղ, խառնել;
.  ստացված աղաջրի մեջ դնել ձուկը ու սպասել՝ մինչ լիարժեք հալվելը:
Աղը կօգնի արագ հալվելուն, բացի այդ միաժամանակ կմարինացնի ձուկը՝ համեմելով աղով:

Բնականաբար, հալվելու ժամանակը կախված է ձկան չափից: Սակայն կարևոր է պահպանել աղի ու ջրի նշված հարաբերակցությունը:

Մսի արագ հալեցում

. 1.5լ ջուր տաքացնել մինչ 40 ջերմաստիճանի;
. ավելացնել 3 ճ.գ. շաքարավազ և լավ խառնել;
. լուծույթի մեջ դնել մսի կտորն ու թողնել մոտ 10 րոպե:
Քաղցր ջուրը արագ կհալեցնի միսը, բացի այդ դրա համը կդարձնի ավելի հագեցած:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։